Խեղաթյուրված ապատեղեկատվություն


Կրկին անգամ ականատես ենք լինում կեղտոտ ու խեղաթյուրված ապատեղեկատվության, որը կարող է միայն նպատակ ունենալ վարկաբեկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հաշվի առնելով աթոռակռվի մոլագարների վերջին ակտիվությունները դժվար չէ հասկանալ թե որտեղից է նետվում այս կեղտը: Քանի որ այսօր էլ չեն հայտարարել նոր վարչապետի անունը, ապա նման բաները կարող են դեռ շարունակվել: Իրականում այս ամենը իրողության խեղաթյուրված մեկնաբանությունն է: ՊՆ-ը ոչ մի գնում չի իրականացրել օրենքի խախտումով, ինքն է այդ գնումների ոլորտում եղած օրենսդրական ու կազմակերպչական թերությունները բազմիցս վերհանել ու ներկայացրել վերահսկիչ պալատին: Այդ գնումները ի դեպ վաղուց արդեն իրականացվում են, ոչ թե ՊՆ-ի կողմից ուղղակի, այլ կառավարությանն առընթեր առանձին մարմնի հաստատմամբ, իսկ այդ ուղիղ մատակարարները իրենց բարոյականության չափանիշներով են առաջնորդվում կամ մասնակցում կամ չեն մասնակցում մրցույթներին երկրորդ-երրորդ անձանց են մեջբերում, հասկանալի պատճառներով: Սա է գլխավոր խնդիրը: Սակայն սա ամբողջ անբարոյականությունը չէ, որ պատվիրատուների կողմից չգիտես ում թեթև ձեռքով հայտնվել է….: Այդ նույն փաստաթղթում կան նաև այլ տողեր, որտեղ ասվում է թե ինչքան տնտեսումներ ու խնայողություններ է կատարել պաշտպանության նախարարությունը, որ այսօր հանրապետությունում գնումների ոլորտում պաշտպանության նախարարությունը օրինակելի կառույց է: Դա նույնպես կարելի է ճշտել նույն վերահսկիչ պալատից: Մեր խոսքը ավարտենք մի փոքրիկ հորդորով. «Պաշտոնի առնետներ հանգիստ եղեք, Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է որ իրեն տեղը բանակն է, հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը բանակից ու նախարարիցե

Վան Սեբաստացի