Ինքնակազմակերպվելու և սթափվելու ժամանակը


Նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացը տարիներ առաջ է սկսվել: Այն շարունակվում է այսօր և ուղեկցվում շատ վտանգավոր ցնցումներով: Իրավիճակն ամբողջ աշխարհում սրվում է ոչ թե ամիս առ ամիս, այլ` օրեցօր: Իսրայելում լուրջ պատերազմական գործողություններ են սկսել:

Հրեաները թքած ունեն Արևմուտքի հորդորների, պահանջների վրա: Նրանք միշտ արել են այն, ինչ ցանկացել են` արհամարհելով միջազգային հանրության խեղճուկրակ բողոքի դրսևորումները: Ուկրաինայում դրությունը պարզապես աղետալի է և իրավիճակից դուրս գալու ոչ մի ելք չի երևում: Բացարձակ անհասկանալի է Պորոշենկոյի կեցվածքը: Փոխհամաձայնության գալու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները շարունակաբար, հետևողականորեն մերժվում են: Լավ: Դա ինչ-որ առումով հասկանալի է: Բայց մութ կենսագրությամբ այդ միլիարդատերը չի ընդունում նաև պատերազմը դադարեցնելու ԵՄ-ի առաջարկները: Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ուկրաինայի ագրեսիվ և անհանդուրժող կեցվածքը թելադրված է ԱՄՆ-ի կողմից: Ստացվում է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը բացարձակապես տարբեր խաղեր են խաղում: Իսկ ԱՄՆ-ԵՄ շահերի թվացյալ միասնությունը պարզապես պատրանք է:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը, թվում է` վերջ չունի: Իրաքում քաոսը և արյունահեղությունը հասել է գագաթնակետին: Աշխարհացունց իրադարձություն ների ֆոնին ուրվագծվում է արդեն իսկ խորացած սառը պատերազմից` անցումը երրորդ աշխարհամարտի: Կարելի է ենթադրել, որ Արևմուտքում առկա լճացման դրսևորումները, որոնք շարունակական ֆինանսական ճգնաժամեր են «խոստանում», խիստ մտահոգել են գերտերությունների ղեկավարներին:

Վերջիններս էլ, գտնվելով իրենց ֆինանսաօլիգարխիկ կլանների կրունկի տակ` իրավիճակից դուրս գալու ելքը գտնում են լայնամասշտաբ պատերազմ սանձազեր ծելու մեջ:

Իհարկե, միաժամանակ խնդիր է դրված նոր աշխարհակարգում է´լ ավելի մեծացնել իրենց դերն ու ազդեցությունը մոլորակի վրա: Ակնհայտ է նաև, որ պատերազմը հիմնականում ընթանալու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: ԵՄ-ի առանցքային պետություններ Գերմանիային ու Ֆրանսիային երկրորդական դեր է նախանշված, քանզի հաշվարկները ցույց են տալիս, որ այս երկրները նույնքան շահագրգռություն չունեն ներգրավվելու պատերազմի մեջ: Այսպիսի վտանգավոր սցենարի իրագործման ժամանակ շատ պետություններ որպես գործիք կօգտագործվեն թե´ ԱՄՆ-ի, թե´ Ռուսաստանի կողմից:

Ավելորդ է ասել, թե ինչպիսի ծայրահեղ վտանգավոր իրավիճակ կստեղծվի Հայաստանի համար: ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և ստանձնած պարտավորությունների պահանջով պարտադրված կլինի այս կամ այն կերպ մասնակից դառնալ պատերազմական թոհուբոհին: Ինչպիսի՞ հավանական սցենարով կարող են զարգանալ իրադարձություն ները: Կանխատեսումներ անելու համար պետք է հաշվի առնել վերջին իրադարձությունները: Հիմնականում Մալայզիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառները վերհանելը: Շատ հավանական է թվում, որ քաղաքացիական ինքնաթիռը կործանելու ծրագիրը վաղուց էր պլանավորված և այն որոշակի դեր պետք է կատարեր պատերազմ հրահրողների նախաձեռնումները իրականություն դարձնելու գործում: Առաջին հանելուկն այն է, թե ինչո՞ւ էր ինքնաթիռը շեղումներ թույլ տվել հիմնական ուղեծրից: Երկրորդ. ինչո՞ւ էր ինքնաթիռը թռիչք իրականացնում պատերազմի մեջ գտնվող երկրի վրայով: Երրորդ հանելուկը` ինչո՞ւ հենց Մալայզիական ինքնաթիռներն են հայտնվում զոհի կարգավիճակում: Չէ՞ որ սա առաջին դեպքը չէ: Ենթադրելի է, որ ամեն ինչ կազմակերպված է մեկ կենտրոնից, իսկ ահաբեկչական գործողություն իրականացնելը ինքնագլուխ-ծայրահեղականների մտահղացումը չէր:

Որ երկիրը իրականացրած լինի ահաբեկչությունը, հենց այդ երկիրն էլ ակնհայտորեն ձգտում է լայնամասշտաբ պատերազմի: Սա արդեն` միանշանակ:

Եթե ինքնաթիռը կործանել է Ուկրաինական զինուժը, ապա կարելի է պնդել, որ դա արել է ինչ-որ հրահանգով: Բանն այն է, որ պարզապես անհնարին է քաղաքացիա կան ինքնաթիռը ռազմականի հետ շփոթելը և անհեթեթություն է ինքնանպատակ այն կործանելը: Եթե դա արել է Ռուսաստանը, ապա ակնհայտ է, որ սադրիչ նպատակներ է հետապնդել` իրադրությունն է´լ ավելի սրելու, Ուկրաինա զորք մտցնելու և լայնածավալ պատերազմ սկսելու միտումով:

Անցյալ դարասկզբի դառը փորձից գիտենք, թե ինչքան է տուժել Հայաստանը, երբ աշխարհը խրվել է պատերազմական թոհուբոհի մեջ: Թուրքերը հենց դրանից օգտվելով իրականացրեցին Ցեղասպանությունը: Այդ խառնաշփոթից օգտվելով` Աթաթուրքին հաջողվեց ռուսական զենքով զավթել Հայաստանի մեծ մասը և պարտադրել դաշնակցական իշխանություններին` հանձնվելու բոլշևիկների «ողորմածությանը»: Եթե ամեն ինչ ընթանա վատթարագույն այս սցենարով, ապա խելապակաս Իլհամը համաշխարհային շիլաշփոթից է´լ ավելի ոգևորված` կարող է պատերազմը վերսկսել: Մանավանդ` եթե կողքից էլ որևէ շահագրգիռ գերտերություն նրան «քարտ բլանշ» խոստանա:

Եկել է մի ժամանակաշրջան, որ սթափվելն ու ինքնակազմակերպվելը դարձել է հրամայական: Այլապես պատմությունը մեզ չի ների:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ