Մինչև ցամաք առուն ջուր գա…


Հայտնի է, որ ամռան ընթացքում հանգստանալ ցանկացողների թիվը մի քանի անգամ բազմապատկվում է: Սակայն, պարզվում է, որ սպառողը ինքը պետք է կարողանա շուկան ուսումնասիրել, ապա նոր միայն որոշում կայացնել, թե որտեղ է ցանկանում իր հանգիստը կազմակերպել: Վեճերի դեպքում սպառողը կրկին միայնակ է և պարտավոր է ինքնուրույն պայքարել սեփական խախտված իրավունքները վերականգնելու համար: Նա պետք է դատարան դիմի, լրացուցիչ գումար ու ժամանակ ծախսի և փորձի այդկերպ պայքարել կորցրածը վերականգնելու, իսկ ժամանակն ու նյարդերը երբեք չեն վերականգնվում:

Այս իրավիճակին ծանոթ լինելով հանդերձ` հայաստանյան տուր-օպերատորները սպառողին հեքիաթային ու անմոռանալի հանգիստ կազմակերպելու խոստումներով ուղարկում են… իբր հանգստի: Հետագայում է միայն պարզվում, որ խոստացվածը լոկ խոսքեր են եղել, իսկ հանգիստը իսկապես անմոռանալի է եղել, քանի որ երկար ժամանակ հնարավոր չի լինում ուշքի գալ այն անհանգստությունից, որի համար բավական մեծ գումարներ է վճարել: Նման դեպքում մի անմեղ հարց է ծագում` ինչո՞վ է զբաղվում ոլորտի գործունեությունը կանոնակարգող գերատեսչության համապատասխան վարչությունը: Շուկայական հարաբերություններ ասվածի շրջանակներում, փաստորեն, հայտնվելով դիտորդի կարգավիճակում, այն կարող է միայն լուռ հետևել զբոսաշրջային ոլորտի գործունեությանը և սահմանափակվել դրանց կարգավորման մեխանիզմներ մշակելո՞վ: Ազատ շուկայի ինքնակարգավորում ասվածի շրջանակներում արդյո՞ք պետությանը հաջողվում է ամեն ինչ այնպես կարգավորել, որ սողանցքեր չլինեն և ընդհանրապես ինչու՞ է ամեն ինչ թողնված սպառող-տուրօպերատոր-հանգստյան տան պատասխանատու եռյակի խղճին:

Այս և ոլորտին առնչվող այլ հարցերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային զարգացման քաղաքականության վարչութ յան պետ Մեխակ ԱՊՐԵՍՅԱՆԻ հետ:

- Ամռան ընթացքում աճում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններից օգտվողների թիվը, սակայն պարզվում է, որ շահավետ և անմոռանալի հանգիստ միշտ չէ, որ հնարավոր է լինում կազմակերպել: Պետությունը որքանո՞վ է ի վիճակի միջամտել գին-որակ հարաբերության կարգավորմանը:

- Ինչպես գիտեք, պետությունը Հայաստանում գործող հանգստյան տների գնային քաղաքականությանը ուղղակի միջամտելու իրավասություն չունի և իրավունք ունի միջամտել միայն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ տվյալ սուբյեկտը շուկայում կունենա գերիշխող դիրք: Բայց զբոսաշրջության բնագավառում կարող ենք փաստել, որ չկա գերիշխող դիրք ունեցող որևէ ընկերություն: Այստեղ շատ կոշտ մրցակցություն կա: Այդ իսկ պատճառով կարիք էլ չկա և իրավունք էլ չունենք խառնվելու գնային քաղաքականությանը, քանի որ գները որոշվում են շուկայում: Ինչ վերաբերում է որակին, ապա նույնպես թե´ զբոսաշրջային օպերատորի գործունեությունը, թե´ հյուրանոցային ծառայությունների մատուցումն այսօրվա դրությամբ լիցենզավորման ենթակա չեն և այս կամ այն ծառայությունը լավ չմատուցելու դեպքում պետական կառույցների կողմից ուղիղ կերպով միջամտելու իրավասություններ նախատեսված չեն: Օրենքով նախատեսված է, որ զբոսաշրջային փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը պարտավոր է պայմանագիր կնքել իր սպառողի հետ և կան օրենքով նախատեսված պարտադիր դրույթներ, որոնք պայմանագրում պետք է անպայման ներառված լինեն: Դա հիմնականում վերաբերում է նկարագրությանը, թե ինչ կարգի օբյեկտում են նրանք գիշերակացի ծառայություն ստանալու, ինչ կարգի սնունդ է մատուցվելու, ինչ կարգի, ինչ պայմաններով և ինչ տրանսպորտային ծառայություն են մատուցելու, զբոսաշրջային ծառայության սկիզբը, ավարտը: Բացի դրանից, պայմանագիր կնքելուց առաջ պետք է նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովեն սպառողին: Սակայն, ցավոք սրտի, այդ ամենին տեր չեն կանգնում սպառողները և շատ դեպքերում առանց պայմանագրին ծանոթանալու, կամ նույնիսկ առանց պայմանագիր կնքելու` վճարում են կատարում և մեկնում են հանգստի, որից հետո շատ դեպքերում պարզվում է, որ նրանց սպասելիքները արդարացված չեն լինում:

- Ի՞նչ անի սպառողը:

- Այդպիսի դեպքերից խուսափելու համար միշտ խորհուրդ է տրվում ուշադիր լինել, նախապես ճիշտ պայմանավորվել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն: Ավելին, զբոսաշրջային ընկերությունը եթե պայմանագիր չի կնքում սպառողի հետ կամ պայմանագիր կնքվել է, սակայն օրենքով սահմանված դրույթները չկան, ապա վեճի առկայության դեպքում դատարանը հիմք է ընդունում սպառողի հիմնավոր գրավոր բացատրությունները: Այսինքն, այս դեպքում զբոսաշրջային օպերատորը հայտնվում է ավելի նվազ բարենպաստ պայմաններում: Բայց, այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ դեռևս սպառողները իրենց հանգստի կազմակերպման հմտություններին լավ չեն տիրապետում և այն ցանկալի մակարդակի վրա չեն գտնվում: Շատ դեպքերում էլ հետևողական չեն լինում իրենց իրավունքների վերականգնման համար: Դրա համար իմ առաջարկը, հորդորը, խնդրանքը կլինի մեր սպառողներին, որ ուշադիր և հետևողական լինեն:

- Սպառողն ինչպե՞ս իմանա, որ իրեն չեն ներկայացնում այն, ինչ իրականում կա:

- Բոլորովին վերջերս ես նույնպես մի քանի պայմանագիր տեսա և պարզապես զարմացա, թե ինչպես կարելի է նման պայմանագիր ստորագրել: Սպառողը չպետք է համաձայնի ստորագրել այնպիսի պայմանագիր, երբ դրանում կա այնպիսի դրույթ, որ եթե մեկ ամիս առաջ սպառողը հրաժարվի կնքված պայմանագրից, ապա 30 % տուգանք կպահվի, իսկ 15 օր առաջ պայմանագրից հրաժարվելու դեպքում այլ տոկոսի չափով և այլն: Բայց չէ՞ որ նույնիսկ երկու օր առաջ պայմանագրից հրաժարվելու դեպքում անգամ նման բան չպետք է լինի: Իհարկե, ասածս չի վերաբերում սոցիալական փաթեթին, այլ` արտերկրում հանգիստ կազմակերպելուն:

- Դառնանք սոցփաթեթով հանգստի կազմակերպման ապահովմանը: Դուք ասացիք, որ հանգստյան տների սպասարկման և ծառայությունների որակի հավաստագրում չկա, ստացվում է, որ թե´ տուրիստական գործակալությունը և թե´ հանգստյան տան ղեկավարությունը ինչ պայմաններ ցանկանա, կարող է սահմանել, իսկ ինչպես մատուցելը արդեն այլ հարց է և շատ դեպքերում ստացվում է, որ սպառողը ստիպված է լինում տեղում այլ հավելյալ վճարումներ նույնպես կատարել: Ո՞վ պետք է դա վերահսկի:

- Հայաստանում մասնավոր ընկերությունների գործունեությանը պետությունը կարող է միջամտել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով, որոնք շատ չեն և խիստ սահմանափակ են: Իսկ զբոսաշրջության ոլորտում էդպիսի բան ընդհանրապես չկա, քանզի այստեղ շատ կոշտ մրցակցություն կա: Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթներին, ապա այստեղ գնային քաղաքականությանը չենք միջամտում, բայց զբոսաշրջային ընկերությունների համար սահմանված է պահանջ, որ նրանք հյուրանոցի առաջարկած մանրածախ գնից ավելի բարձր գին առաջարկելու իրավունք չունեն: Եթե այդպիսի փաթեթ կառաջարկեն, քան հյուրանոցի գինն է, դա կառաջացնի պատասխանատվություն:

- Այդ դեպքում արդեն պետությունն իրավունք կունենա՞ միջամտել:

- Այո, խոսքը սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչի մասին է միայն:

- Մեզ հայտնի են դեպքեր, երբ սոցփաթեթով հանգիստը կազմակերպելու ժամանակ տեղում արդեն պարզվում է, որ տվյալ հանգստյան տունը իր ծառայությունների լրիվ տեղեկությունը չի տրամադրել և հանգստի մեկնողը ստիպված է լինում չնախատեսված այլ հավելյալ գումարներ վճարել: Խոսքը մասնավորապես վերաբերում է հանգստյան գոտու ավտոկանգառի վճարովի ծառայությանը, կամ հանգստացողին մի քանի ժամով տեսակցության եկած այցելուի համար պահանջվող հավելյալ գումար վճարելուն և այլն:

- Եթե որևէ հյուրանոցային համալիր կամ հանգստյան տան տնօրինություն չի տեղեկացնում հավելյալ ծառայությունների մասին և նման անակնկալներ է մատուցում, դա նաև իր իմիջի, իր նկարագրի վրա էլ կարող է բացասաբար անդրադառնալ, որի հետևանքով շատ սպառողներ դրանից հետո պարզապես չեն ցանկանա նման վայրում իրենց հանգիստը կազմակերպել:

- Այսինքն, ամեն ինչ թողնված է ինքնահոսի. սպառողն ինքը պետք է հետևողական լինի, ուշադիր լինի, պահանջատեր լինի, իսկ շուկայական հարաբերություններ ասվածում պետության դերը հավասարեցված է գրեթե զրոյի: Չե՞ք կարծում, որ դրա հետևանքով բավական գորշ պատկեր է ձևավորվել:

- Ես չեմ ուզում խնդիրները կոծկել, ընդհակառակը, շատ շնորհակալ եմ, որ խնդիրների մասին բարձրաձայնվում է: Պետք է դրանք քննարկվեն և լուծումներ գտնվեն: Եթե կան դեպքեր, որոնց շրջանակներում պայմանագրեր են խախտվել, պետք է համատեղ ուղիներ փնտրենք լուծումները գտնելու համար, բայց Հայաստանն իր զբոսաշրջային հնարավորություններով գորշ ներկայացնել պետք չէ:

- Այնուամենայնիվ, եթե ոլորտի գնային քաղաքականությունը կամ սպասարկման որակը շուկան է կարգավորում, և սպառողն անընդհատ կարող է այս կամ այն հանգստյան տան կողմից խա

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ