Ամուրիական շոպինգ


Ամուրիներն էլ որոշակի հանրույթ են. ուրեմն ինչո՞ւ օրացույցում չպետք է իրենց օրն ունենան: Ունե´ն: Այն էլ այնքա˜ն խորհրդանշական` նոյեմբերի 11-ին. այսինքն` 11-րդ ամսի 11-ին` 4 հատ 1-երի համատեղում: Ճիշտ է, առայժմ միայն Չինաստանի Պոդնեբեսնայա տարածքում է այդ օրը նշվում, բայց 1 միլիարդից ավելի չինացիների անակնկալներ են սպասվում: Մեկ միլիարդից ավելի ծանրոցներ են նախատեսված ամուրիների համար (տեղեկացրել է XinhuΖ գործակալությունը):

Երկրում համոզմունք կա, որ հատկապես այդ օրն ամենաբարեհաջողն է` նոր ծանոթություններ ու նոր հարաբերություններ սկսելու, խորացնելու համար: 2009-ից AlibΖbΖ GrouΘ հոլդինգի ղեկավար Դենիլ Ջանգայի նախաձեռնությամբ Չինաստանի առևտրական կենտրոններում ու օնլայն-խանութներում ծավալուն վաճառքներ են իրականաց վում: Դրանց մասնակցում են տասնյակ հազարավոր հանրահայտ արտադրողներ` վաճառելով միլիոնից ավելի տարատեսակ ապրանքներ: Նոյեմբերի 11-16-ը 1 միլիարդը գերազանցող ծանրոցներ են առաքվում տարբեր հասցեներով:

Տեղական ԶԼՄ-ներն օրեր առաջ հիշեցրել են, որ անցյալ տարի Ամուրիների օրը 18,3 միլիարդ դոլարի առևտուր է կատարվել: (Mir 24):

Պոդնեբեսնայան չինական եզրույթ է, որը նախկինում օգտագործվում էր «ամբողջ աշխարհում» իմաստով: Հետագայում սկսեցին այդպես կոչել երկրի այն տարածքները, որտեղ տարածվում է չինական կայսեր իշխանությունը: