Լեռան պատկերով ես աշխարհ եկա

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրացավ նվիրյալ մանկավարժ, ճանաչված բանա-ստեղծ, արձակագիր Նիկոլայ Շահնազարյանի ծննդյան 70-ամյակը:

Այդ կապակցությամբ Հայաստանի գրողների միության նախագահության որոշմամբ Ն. Շահնազարյանը պարգևատրվեց «Գրական վաստակի համար» մեդալով` հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար:

Մեկ այլ պարգևի էլ Նիկոլայ Շահնազարյանն արժանացավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով:

Կրթության, մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ նա ստացավ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևը` «Ոսկե հուշամեդալը»:

Խմբագակազմը սիրով շնորհավորում է հոբելյարին և ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում մեր վաղեմի բարեկամի և գրչընկերոջ նոր բանաստեղծություն ներից:

ԼԵՌԱՆ ՊԱՏԿԵՐՈՎ

Լեռան պատկերով ես աշխարհ եկա`

Որպես Երկվորյակ Մայր-լեռան որդի,

Արարչագործման ես նախավկա,

Լեռնապինդ ոգին իմ ժողովրդի:

 

Ցավի ու խինդի, ցասման ու սիրո`

Մրմունջ-տաղերով ինձ բարուրեցին,

Հավիտենության թաքուն կարոտով,

Հողմաշունչ երգով միշտ օրորեցին:

 

Երկնքին մոտիկ, Տիրոջ աչքի տակ`

Կյանքս` և´ վայրկյան, և´ հավերժություն,

Լեռան պատկերով ու սրտով իմ տաք`

Ապրեմ-հավերժեմ օրհնյալ աշխարհում...