ՀՈՒՄՈՐ


***

Ոմանց համար կյանքում իրենց տեղը գտնելն ավելի դժվար է, քան ուրիշի տեղը զբաղեցնելը:

***

Հարկավոր է այնպես ապրել, որ ամոթ չլինի պատմելը, բայց հաճելի լինի հիշելը:

***

Մինչ ոմանք գտնում են իրենց տեղն արևի տակ, արևը մայր է մտնում:

***

Եթե հաջողվում է փախչել ճակատագրից, ուրեմն քեզ պատուհասողը ճակատագիրը չի եղել:

***

Բամբասասերներն ու հիմարացնողները միշտ գտնում են ազատ ականջներ և հիմարացողներ:

***

Ամենից ավելի շատ խաբում են ընտրություններից, սեքսից առաջ և որսից հետո:

***

Եթե կանանց լսես, ապա նրանց բոլորի երեխաները հանճարներ են, իսկ ամուսինները` հիմար:

***

Կինը խորհրդակցում է հոգեբանի հետ.

- Ես ու ամուսինս երբեք չենք վիճում, չենք գժտվում, իրար չենք հակառակվում...

- Ուրեմն դուք իրար համար չեք ծնվել: