ԹՎԱԳՈՒՇԱԿ - 2017


Գալիք 2017-ը սկիզբ համարվող 1-ին տարին է (2+0+1+7=10.1+0=1): Իսկ 1-ն ընդհանուր նորացումների և փոփոխությունների խորհրդանիշն է: Այս ժամանակահատ վածը յուրաքանչյուրի համար հեռանկարային կարող է դառնալ:

Իսկ թե ինչ է սպասվում հատկապես Ձեզ` փորձեք ինքներդ հաշվել, եթե, իհարկե, հավատում եք թվագուշակին կամ պարզապես անտարբեր չեք ժամանցի այս տեսակի նկատմամբ:

Նախ հաշվեք ձեր անձնական թիվը` գումարելով ծննդյան օրվա, ամսվա և տարվա բոլոր թվերը` մինչև միանիշ թիվ ստանալը: (Դիցուք, եթե ծնվել եք 1990 թ. մայիսի 8-ին, ուրեմն` 1+9+9+0+0+5+0+8=32.3+2=5): Այնուհետև դրան հավելեք նաև 2017 թվագումարը` 2+0+1+7=9: Բերված օրինակի պարագայում կստացվի 5+10=15.1+5-6: Այսինքն` տարվա ճակատագրական թիվը 5-ն է:

Ահա թե ինչ է հուշում թվագուշակը.

1.Շնորհավորում ենք. ձեզ պայծառ, հետաքրքիր և հաջողակ տարի է սպասվում: Դա հենց 2017-ի վերջնագումարն է: Հաջողության ձեր ծարավը, լավագույնին ձգտումը համահունչ են տարվա ոգուն և արդյունքում բազմաթիվ ուրախություններ կպարգևեն ձեզ: Տարին խոստանում է թե´ մասնագիտական աճ, թե´ նյութական վիճակի բարելավում և թե´ հաջողակ անձնական կյանք: Շատ «1»-երի» սպասվում է ճակատագրական փոփոխություններ` գործունեության ոլորտի, կյանքի ոճի կամ պայմանների: Համարձակորեն մուտք գործեք 2017 թվական:

2.Ձեր անվիճարկելի արժանիքներն են բնածին նրբանկատությունը, մարդամոտությունը, ճարտարությունը: Մի´ հրաժարվեք դրանցից, և 2017-ը ձեր կյանքում կմնա որպես բարի ու սիրալիր տարի: Հաջողությունը կժպտա հատկապես ստեղծագործող անձանց. նրանց սպասվում է ճանաչում և գնահատանք, ինչն էլ հնարավորություն կտա սոցիալական նոր աստիճանի բարձրանալ: Կարևոր է ձերբազատվել շատ «2»-ներին բնորոշ կասկածամտությունից: 2017-ին ձեր ճակատագիրը տնօրինողը միայն դուք եք:

3.«Շանսը ոչ վարձավճար է, ոչ էլ կանխավճար: Այն տրվում է միայն մեկ անգամ». հիշո՞ւմ եք հին մուլտիկի այս երգը: 2017-ը խոստանում է ձեզ տրամադրել հենց այդպիսի հնարավորություն` միակ և անկրկնելի, որը կարող է կտրուկ փոխել ձեր կյանքը: Սովորեք լսել ներքին ձայնը և կարողացեք պնդել ձերը. այդ ժամանակ, հավանական է, կբռնեք հաջողության բաշից` աշխատանքային առաջ-ընթաց կամ նոր սերեր:

4. Թվագուշակները ձեզ չափազանց հաջող տարի են խոստանում. մասնագիտական և աշխատանքային բարձունքներ, որոնց մասին երազել եք: Այդ ճանապարհին միայն 2 խոչընդոտ կարող է լինել. անփութություն` պարտականությունները կատարելիս և խոստումը պահել չկարողանալը: Դրանցից խուսափելու համար մի´ խոստացեք այն, որի կատարման համար ինքնավստահ չեք 110 %-ով. իսկ եթե, այնուամենայնիվ, խոստացել եք` կատարեք այն ամեն գնով:

Անձնական կյանքը նույնպես կուրախացնի հատկապես երեխաներ ունեցող «4»-երին. ջանացեք նրանց զարգացման ուղղությամբ, և ցանկալի արդյունքը չի ուշանա: Իսկ եթե երեխաներ չունեք, ճիշտ ժամանակն է այդ խնդրով մտահոգվելու:

5.Հետաքրքրասեր, եռանդուն, աչքի ընկնող «5»-երը մոտ են «1»-ին. ուրեմն նախապատրաստվեք դիմավորել ձեր կյանքում մնայուն դարձող և անհավատալի հաջողակ տարին: Ազատ թողեք գյուտարարական ու ստեղծագործական ձեր բնածին հակումները, մի սահմանափակեք ձեր ձգտումները, և կյանքը ձեր առջև մեծ հեռանկար ներ կբացի: Այնպիսի հեռանկարներ, որոնց մասին չէիք էլ համարձակվի երազել: Որոշելով օգտվել ընձեռվելիք հնարավորություններից` մի փորձեք միայնակ իրականացնել դրանք, այլ` համախոհների հետ համատեղ. 2017-ը մեծ հաջողություններ է խոստանում հատկապես թիմային ծրագրերին: Բացի այդ, տարին կամրապնդի միջազգային կապերը. ձեզ սպասվում են արտասահմանյան շրջագայություններ և ծանոթություններ:

6.Ձեր բոլոր մտածումներին համահունչ տարի է 2017-ը: Մասնագիտական և աշխատանքային, նաև` անձնական կյանքում հաջողություններ, նյութական կայունություն. այս ամենը կտրվի ձեզ: Ընդ որում` դուք վաստակել եք դրա իրավունքը` նախորդ տարիներին ջանադրաբար աշխատելով: Հիմա աշխատանքի պտուղները քաղելու ժամանակն է:

Սակայն հանգստանալ պետք չէ. ձեր կյանքում սկսվող բարեպատեհ ժամանակը պահանջում է շարունակել հետևողական աշխատանքը` երազանքը կյանքի կոչելու ուղղությամբ:

7.Ակտիվ, դինամիկ տարի է սպասվում, որի ընթացքում կհասցնեք իրագործել ծրագրածը համարյա ամբողջությամբ: Ձեր աշխատանքի (նաև` բիզնեսի) հաջողությունը մեծապես պայմանավորված կլինի ներքին զգացողության թելադրանքի և տրամաբանական ունակությունների համադրմամբ: Ցանկացած որոշում (աշխատանքի կամ գործունեության ոլորտի), փոփոխություն, հարսանիք կամ ամուսնալուծություն, այլ քաղաք տեղափոխվել կամ նոր ծրագիր կյանքի կոչել), գրեթե ծագելու է անակնկալ և իրականանալու հավանականություն ունի: Ճիշտ է, ձեր ինքնաբավությունը կարող է փոքր-ինչ վանել մտերիմներին, բայց նրանց բացատրեք, որ նախկինի պես սիրում եք բոլորին և պարզապես ուզում եք ավելի ինքնուրույն լինել: Հա´, նաև ավելի ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, հնարավոր է` քրոնիկ հիվանդությունների սրացում:

8.Անցնող 2016-ը ծանր տարի էր ձեզ համար, բայց հիմա կարող եք թեթևացած շունչ քաշել. բարդությունները, բախումները և դառնություններն անցյալ են դառնում: Ամեն ինչում սեփական փորձով համոզվելու հակումը և ստեղծագործական ձեր մտածելակերպը կօգնեն` կյանքից հաճելի բոնուսներ ստանալ: Առավել հաջողակ կլինեն այն «8»-երը, ովքեր պահպանողականությամբ չեն տառապում և իրենց միտքը բաց են պահում թարմ գիտելիքների առջև: Օգտվեք 2017-ի բարեհոգությունից` նոր հմտություններ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, օտար լեզուներ սովորելու և ձեզ համար օգտակար այլ բաներ քաղելու համար: Ոչ միայն հեշտորեն կընկալեք ամեն ինչ, այլև կհասցնեք խորանալ այդ նոր հետաքրքրության մեջ:

9.Գալիք տարվա ձեր թիվը 1-ի (այսինքն` 2017-ի) հակապատկերն է: Ուրեմն թվագուշակը ձեզ ոսկյա սարեր ու ճակատագրից ժպիտներ չի խոստանում: Խուճապի մատնվել պետք չէ, բայց նաև` նոր ծրագրեր իրագործել կամ կյանքն արմատապես փոխելու երազանքներ փայփայել չարժե: Խուսափեք նաև ռիսկային գործունեությունից (հատկապես` ֆինանսական) և հետևեք ընդունված, փորձված կանոններին, որպեսզի պատահաբար չլողաք դեպի վտանգավոր խայծը: Ի դեպ, վերլուծելու ձեր բնատուր ունակությունը և իրավիճակի էությունը ճիշտ ըմբռնելու կարողությունը, թերևս, թույլ կտան արժանապատվորեն և առանց կորուստների հաղթահարել փորձությունների 2017-ը:

Այդ ճանապարհին ձեզ կօգնի ձեր ընտանիքը:

Անձնական կյանքում «9»-ը հաջողակ է. տունը կդառնա այն ամրոցը, որի պատերի ներսում կթողնեք բոլոր տագնապներն ու հոգսերը և բոլոր դժվարությունները հաղթահարելու ուժ ու եռանդ կստանաք: