ԱԺ 4-րդ խոսափող


Հայաստանի ներքաղաքական գունապնակում արդեն իսկ ի հայտ են գալիս ներքաղաքական իրավիճակին հատուկ գույներ: Ինչպե՞ս են բնորոշում ազգընտիր երեսփոխանները քաղաքական անցուդարձային այս փուլը, ի՞նչ գնահատականներ են տալիս մեր երկրի ներքաղաքական կյանքին: Ի դեպ, ընդգծենք, որ պատգամավորներից շատերը ձեռքի հոգնած թափահարումով (ինչը` թերևս աշխատաոճ է- Մ. Ծ.) գլուխներն ազատել փորձեցին: Ոմանք հերթապահ խուսանավումը վահան դարձրին «իրավիճակը կայուն է» արտահայտությամբ: Այդուհանդերձ գտնվեցին պատգամավորներ, ովքեր չխուսափեցին հարցի պատասխանից. ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՀՀԿ - Կարծում եմ` Հայաստանի ներքաղաքական կյանքն ընթանում է նորմալ, բնականոն ընթացքով: Իշխանական թևում ևս ամեն ինչ հանգիստ է ու կայուն: Իսկ ընդդիմության դաշտում շարունակվում են հանդիպումները, չնայած դրանք իրականում դատապարտվեցին «Մետելիցա» ձևաչափով: ՀՀԿ-ն շուտով հանրությանը կներկայացնի իր թեկնածուին, իսկ ընդդիմության դաշտում դեռևս իրատեսական ոչինչ չկա: Կարծում եմ` քննարկումների արդյունքում ընդդիմությունը կներկայացնի մի քանի թեկնածուների, ինչը ևս մեկ անգամ կապացուցի, որ ընդդիմադիր դաշտը միասնական չէ: ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀԿ - Շուտով ՀՀ Նախագահի ընտրություններ են և Հայաստանն, իբրև ժողովրդավարական երկիր, մտել է բնականոն գործընթացի մեջ: Մեզ ևս հետաքրքիր է, թե ինչ քաղաքական ուժեր ինչ հայեցակարգեր կներկայացնեն հանրությանը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ ներքաղաքական իրավիճակը պահպանվելու է կայուն և նորմալ: ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ. ԲՀԿ - Ինչպես և ժամանակին հայտարարել էինք, ՀՀ Նախագահի 10-ից ավելի թեկնածուներ կունենանք: Դա շատ բնականոն արտահայտում է քաղաքական դաշտում տիրող մթնոլորտը: Ի դեպ, թեկնածուների մեջ կան և բացահայտ լիդերներ և, թող ներվի ասել, ոչ առաջատարներ: Լիդերների շարքում պետք է նշեմ կոալիցիայի մեր հնարավոր թեկնածուի` Սերժ Սարգսյանի անունը: Կարծում եմ` ամառային անորոշությունն անցել է, և հիմա ամեն ինչ որոշակի է, հանգիստ, որովհետև սկզբունքորեն ամեն ինչ հասկանալի է: ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՀՅԴ - Երկրի ներքաղաքական վիճակը կայուն եմ գնահատում: Այսպիսի իրավիճակը բնորոշ է բոլոր նախընտրական շրջանների քաղաքական իրավիճակին: Իհարկե, նախընտրական շրջանը միշտ էլ այս կամ այն կերպ իր ուղղումը մտցնում է քաղաքական կյանքում: Ես համոզված եմ, որ միայն ու միայն քաղաքական մեթոդներով ու քաղաքական պայքարով պետք է գնալ ընտրությունների` սկսած ՏԻՄ-երի ընտրություններից: ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Ժառանգություն» - Իմ խորին համոզմամբ` արտաքին ազդեցությունների համար բավական լարված իրավիճակն է: Կա անորոշություն: Այսինքն, հնարավոր ուժերի դիրքավորումը, քանի դեռ ձևավորված չէ, մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այսպիսի իրավիճակում երկիրը բավական խոցելի է մնալու երկար ժամանակ` մինչև ընտրությունները և դրան հաջորդած փուլում: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԲՀԿ - Կարծում եմ` մեր ներքաղաքական իրավիճակը այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ Նախագահի ընտրությունների նախաշեմին: Ես վստահ եմ, որ խորհրդարանական ընտրությունների հանգույն խաղաղ և հանգիստ են անցնելու նաև այս ընտրությունները: Հույս ունեմ, որ դրանց մասնակցող քաղաքական ուժերը կպահպանեն կոռեկտ քարոզարշավի կանոնները: Ես, իբրև նախկին լրագրող, կոչ եմ անում իմ գործընկերներին` չխառնվել և չնպաստել որոշ ընդդիմադիրների կողմից հնչող սպառնալիքին` «կոմպրոմատների պատերազմին»: Ի վերջո, դրված է երկրի հեղինակության և վարկանիշի հարցը: Որպես կոալիցիայի ներկայացուցիչ, կոալիցիայի անունից կարող եմ վստահեցնել, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրենց հնարավորությունների սահմաններում նպաստելու են քաղաքակիրթ և բնականոն ընտրությունների անցկացմանը: Եվ պայքարը չեն իջեցնելու անձնավորված մակարդակի: ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀՀԿ - Հայաստանը կայուն, զարգացող պետություն է և բնականաբար ունի կայուն քաղաքական դաշտ: ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ. ՀՀԿ - Կարծում եմ` մեր երկրի ներքաղաքական իրավիճակում առկա է հանդարտությունը, ինչը չի կարելի արտառոց համարել: Մեր ժողովուրդը արժեքներ գնահատող է, և կարծում եմ գիտակցաբար կվերաբերվի նաև ՀՀ նախագահի ընտրություններին: ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԲՀԿ - Ի՞նչ ներքաղաքական իրավիճակի մասին է խոսքը. գնում ենք ընտրությունների, Նախագահին ընտրում ենք և վերջ: Սպասողական ու անորոշ ոչ մի բան էլ չկա: Ռուբեն ՍԱԴՈՅԱՆ Քաղաքական դաշտում` քաղաքական խուճապ է Վերջին շրջանում ընդդիմադիր քաղաքական դաշտում խառնաշփոթի արձագանքներ կան: Վիճակը թերևս ընկալելի ու հասկանալի է. գնալով բազմանում են Նախագահի թեկնածուների շարքերը: Մյուս կողմից անկում է ապրում սկզբունքների, գաղափարների մոտեցումների ընկալումը: Մենք այն կբնութագրենք քաղաքական խուճապ: Հետաքրքիր է, որ կիզակետում նորից ու նորից Ղարաբաղի հիմնահարցի շահարկումն է: Մեզ համար պարզ է ՀՅԴ-ի տեսակետը, ակնհայտ է հանրապետականների տեսակետը` որի անդամն եմ ես: Զարմանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը. ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը օրենքով£ Պետության ճանաչումը քաղաքական որոշում է, և ըստ մեզ դեռևս որևէ պետություն օրենքով չի ճանաչվել£ Նախապես կատարվել է համապատասխան հայտարարություն£ Ո՞րն է ՀՀՇ¬ի տեսակետը£ Նորից 1997 թվականի տեսակե՞տն է` Ղարաբաղին տալ կարգավիճակ, թե՞ Ղարաբաղը պետություն է բոլոր առումներով£ Ես որդեգիրն եմ մի կուսակցության, որ իր ուրույն տեսակետն ունի£ Իմ հասակակից սերունդը վճռական է. ¬ Ղարաբաղը պետություն է, և մենք պաշտպանելու ենք նրա բոլոր ձեռնարկումները£ Մենք պահանջում ենք, որ քաղաքական կուսակցությունները չշահարկեն ղարաբաղյան հիմնահարցը£ Եվ նորից, ո՞րն է Հայաստանի առաջին նախագահի և ՀՀՇ¬ի տեսակետը` ոչ թե որևիցե նախընտրական ծրագրի, ոչ թե Նախագահի ընտրությունների գործընթացի, այլ ազգի հետագա ճակատագրի տեսակետի առումով£ Իսկ վերջում ուզում եմ ասել. մի պղտորեք արդեն իսկ հայ ժողովրդի սեփականություն դարձած ձեռքբերումները£ Ինչպես ասում են` պատմության անիվը ետ չի պտտվում£