Ճաղատությունը` հաջողության գրավական 


 

Ամերիկյան գիտնականները հիմնավորում են իրենց այս տեսակետը. քաչալ տղամարդիկ համարվում են ավելի ուժեղ, մարզված ու նաև ավելի հաջողակ ղեկավարներ:

Փենսիլվանիայի Ուորտոն-Սքուլ համալսարանի դասախոս Ալբերտ Մաննսի նոր ուսումնասիրությունը ցուցանել է, որ նոր ճաղատացող տղամարդիկ սովորաբար տառապում են ոչ լիարժեքության բարդույթով: Մինչդեռ սակավացող մազերը սափրողներն, ընդհակառակը` ավելի ազդեցիկ են դառնում (գրել է The DΖily MΖil-ը):

Դժվար է ասել` նորահայտ այս տեսությունը բնազդով զգալո՞վ թիկնապահները սափրագլուխ դարձան, թե՞ նրանց ազդեցիկ տեսքն ազդեցիկ դարձրեց և այդ «սանրվածքը»: Սա` իմիջիայլոց, որովհետև փենսիլվանիացի գիտնականների ուսումնասիրությունն, իհարկե, թիկնապահների առնչությամբ չէ:

Մաննսի կարծիքով` սափրագլուխները շատերին ավելի զորեղ են թվում, քանզի նրանց արտաքինը զուգորդվում է լավ մարզված զինվորականների, արհեստավարժ մարզիկների ու ուժեղ հերոսների կերպարներ կերտող հոլիվուդյան արտիստների արտաքինի հետ:

Ղեկավար կադրերի ընտրությամբ զբաղվող Devine CΖΘitΖl PΖrtners ընկերության գլխավոր տնօրեն Ռիկ Դևինն ապագա ղեկավարներին խորհուրդ է տալիս ոչ թե իսպառ խուզել մազերը, այլ կարճ կտրել.

- Դա չափազանց մեծ ռիսկի է ենթարկում ձեր վարկանիշը,- համոզված է նա:

Սափրած գլխից բացի, տղամարդկանց իշխելու ձիրքի մասին հուշում են նաև նեղ աչքերն ու բարակ շրթունքները, ինչպես նաև լայն դեմքն ու քառակուսի ծնոտը:

Հավերժական կրակով ձվածեղը չմարսեց

Երևի այդ ձվածեղը մարսել չեն հասցրել այդ ուկրաինուհիները, ովքեր չէին խորշել` Կիևի Փառքի զբոսայգում պղծել Անհայտ զինվորի գերեզմանը:

20-ամյա Աննա Սինկովան դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման, իսկ ընկերուհին` Աննա Դոնեցը, քրեական պատասխանատվության չի ենթարկվել, որովհետև զղջացել է արարքն ու օգնել է հետաքննությանը:

Հիշատակի անմար կրակի վրա այս աղջիկները սարդելկայով ձվածեղ են պատրաստել և, տեսագրելով սեփական ցինիզմի այդ դրսևորումը` տեղադրել են համացանցում: Իրենց արարքը նրանք քաղաքական ակցիա են համարել, և Սինկովան չի էլ ընդունում արարքի գարշությունը: Նա խորհրդային խորհրդանիշ է համարում Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող անմար կրակը և այդ մեթոդով բողոք է արտահայտել գոյություն չունեցող պետության դեմ:

Աղջկա պահվածքն ու տեսագրությունը, բնականաբար, այնքան են վրդովեցրել բոլորին, որ շատերը կոչ են անում և սպառնում` ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա հետ: Ոմանք էլ որոշել են գտնել Աննայի հարազատների գերեզմանները և նույն կերպ ու դեռ ավելի բիրտ միջոցներով պղծել նրանց հիշատակը:

Բայց նմաններն արդյո՞ք գիտակցում են, թե ինչ է հարգանքը հիշատակի հանդեպ: Հազի´վ թե: