Ուրախ սկիզբ` տխուր և անսպասելի վերջաբանով 


 

Հատկապես ավագ և միջին սերնդի մարդկանց հիշողություններում, կարծում ենք, անջնջելի է մնացել «Վինի Թուխ»-ի արկածների մասին պատմող հեքիաթը: Աշխարհում ուրախ ապրող Վինի Թուխ արջուկը, եթե հիշում եք, բանաստեղծ էր, ազատ ժամերին երգեր էր հորինում, զվարճացնում և օգնում անտառի բնակիչներին:…

Այս թեթև և ուրախ նախաբանը, սակայն, տխուր շարունակություն ունի: Իսկ թե ի՞նչ կապ ունի նախաբանում ասվածը մեր նյութի հետ` վերջում:

Էրեբունի համայնքի մի բնակչի տնից վերջերս գողություն էր կատարվել: Հափշտակել էին ոսկյա շղթան` կախազարդով, բնակարանատիրոջը պատճառելով 1.500 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Տուժողի կասկածները բոլորովին երիտասարդ մի տղայի վերաբերյալ էին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումնե րի շնորհիվ հանցագործությունը մի քանի օրում բացահայտվեց:

Պարզվեց, որ գողություն կատարողը ոչ այլ ոք էր, քան «Վինի Թուխ» մանկական սրճարանի ծաղրածու, 17-ամյա Վարազդատ Ս.-ն, որը ստորագրությամբ հանձնվել է ծնողների հսկողությանը: