ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ` ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՄԱՆ ՍԿԻԶԲ


 

Ռուսական նավահանգիստներում ալյուրի գնի թանկացումը հանգեցրել է Հայաստանում հացամթերքի հերթական թանկացմանը` մինչև 10 տոկոսով:

Հացամթերքը միայն հացը չէ, այլև` մակարոնեղենը նույնպես: Իսկ սա նշանակում է, որ արդեն իսկ առկա է նոր սոցիալական լարում, քանի որ շատ ընտանիքների համար հացն ու մակարոնեղենը գլխավոր սննդատեսակ են հանդիսանում: 10-20 դրամով հացի թանկացումը կարծես շատ մեծ հարված չէ միջինից ցածր ապրող ընտանիքի համար, սակայն եթե հաշվի առնենք, որ հացից զատ մարդիկ ստիպված են նույնքան ավել վճարել նաև մակարոնեղենի համար, ապա ամսական առնվազն 5-6 հազար դրամով ավելանում են ծախսերը:

Նկատելիորեն թանկացել է նաև ձկնեղենը: Կառավարությունից պնդում են, թե թանկացումները կանխելն այլևս անհնար է, սակայն 2013-ի տարեսկզբին հնարավոր կլինի կանխել մի շարք այլ սննդամթերքների գնաճը: Բայց սա արդեն իրականությանը չհամապատասխանող խոստում է, որովհետև գազի սակագնի բարձրացումը մի նոր հարված կլինի, և առավել կթանկանան առաջին անհրաժեշտության կենսամթերքները...