«Սպանիր ռուսին»


Այս խորագրով տեսասկավառակ են նկարահանել էստոնացի անչափահասները (՞-խմբ.), որը տեղադրվել է YouTube կայքում£ Սկավառակում պատկերված է, թե էստոնացի 10-12 տարեկան երեխաներն ինչպես են սպանում իրենց ռուս հասակակցին` երկու¬երեք հոգով հարձակվելով մեկի վրա£ Տեղեկացվում է, որ երկրի անվտանգության ոստիկանության ճնշումների արդյունքում տեսանյութը հանվել է կայքից, բայց այն տեսնողները պատմել են, թե սյուժեի սկզբում «Սպանիր ռուսին» վերնագրից հետո էկրանին հայտնվել է մակագրություն, թե խոսքը կատակի մասին է£ Եվ այդ «կատակ» կոչվածը սև¬սպիտակ¬դարչնագույն տեսաշար է, որն անընդմեջ ցայտող արյան շիթեր է ներկայացնում. դեռահասները դեռահասի են սպանում£ Իսկ պատկերներին ուղեկցող մակագրությունները պարզաբանում են, թե ինչպես պետք է վարվել ռուսների հետ£ «Սկավառակի հեղինակներին որևէ պատիժ սպառնո՞ւմ է» հարցին Էստոնիայի անվտանգության ոստիկանության մամլո քարտուղար, ավագ կոմիսար Անդրես Կախարը պատասխանել է, թե քանի որ նրանք անչափահասներ են` քրեական պատժի ենթարկել չի կարելի. նրանց հետ նախազգուշացնող զրույցներ կվարվեն£