Մոսկվա + Մոսկվայի մարզ


Այո, քաղաք¬հսկան ընդարձակում է իր «տիրույթները»£ Անհրաժեշտաբար, իհարկե, որովհետև հետզհետե ավելանում է այնտեղ ապրել ու աշխատել ցանկացողների քանակը£ Արդեն 3 ամսից` գալիք փետրվարին, իշխանությունները հավանաբար երկրի միասնական միավոր կհայտարարեն ՌԴ մայրաքաղաքն ու նրա մարզը (տեղեկացրել է ՁՐցՊ¬ը)£ Հնարավոր է նաև, որ այդ միաձուլումը 2012¬ին կատարվի` դաշնային ընտրություններից և Մոսկվայի մարզի մարզպետ Բորիս Գրոմովի լիազորությունների ավարտից հետո£ Սակայն որոշ փորձագետների գնահատմամբ` ավելի մեծ է առաջիկա ամիսներին միավորման հավանականությունը£ Լինելով Մոսկվայի քաղաքապետի թեկնածու` Սերգեյ Սոբյանինն ակնարկել է, որ իր կառավարման գլխավոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու£