Ուստա Հովհաննեսի մեծահամբավ զավակները


Հյուսն Հովհաննեսի և Օձունի Աբովյաններից սերող Տալիթա Օթարովնայի 5 զավակներից Անաստասին (1895-1978 թթ.) ու Անուշավանին (1905-1970 թթ.) էր վերապահված սանահնեցի Միկոյաններին հավերժացնելու առաքելությունը£ Մեկը` որպես ամենաերկարակյաց (մոտ 55 տարի) քաղաքական հմուտ գործիչ, մյուսը` խորհրդային ռեակտիվ ավիացիայի պիոներ` աշխարհին ռուսների «կնքած» Արտեմ անունով հայտնի (Մոսկվայի «Դինամո» գործարանում խառատ աշխատելիս, 1925¬ից)£ Այժմ տեղացիներից քչերը գիտեն իսկական անունը: Բայց նրանց հիշատակը կենդանի պահպանվում է մինչ օրս, ի տարբերություն հայրական տան (հորեղբոր թոռը 1918¬ին նորն է կառուցել), Նուշիկ Միկոյանի անձնական նախաձեռնությամբ մեկտեղված անձնական իրերով ու վավերագրերով, որոնք աշխարհահռչակ ավիակոնստրուկտորի մահից հետո 1970¬ին ամփոփվել են նրա տնօրինած դպրոցում£ Հակառակ ավագ եղբոր` Անաստասի ցանկության, հետմահու մեկտեղվել են երկու եղբայրների կենսագրությունները, և 1982¬ին պաշտոնամուտն է ազդարարվել նրանց տուն¬թանգարանի£ Դպրոցին կից երկհարկանի շինությունը ընտանեկան օջախի ջերմութ յամբ է լցվել, որի ճամփան ուղենշում է Սանահինի բարձունքին հանգրվանած «ԾԼթ-21» ինքնաթիռը` Արտեմի կենդանության օրոք ստեղծված վերջինը (1960 թ.), որով փորձարարական թռիչք է արել Վալենտինա Տերեշկովան, կանանց համաշխարհային ռեկորդ սահմանել Սվետլանա Սավիցկայան£ Թբիլիսիի ավիացիոն գործարանի այս ընծայով (1975 թ.) փաստորեն ի կատար է ածվել Թումանյանի 100-ամյակի հոբելյանակատարության օրերին կոնստրուկտորի տված խոստումը հայրենի գյուղի երեխաներին, որոնց ամեն տարի հանդիպել է եղբոր ու անբաժան ուղեկցի` մարշալ Բաղրամյանի հետ£ Մշտադալար ծառուղու աջ կողմում կանգնեցված, վանդալներից փրկված կիսանդրուց Անաստասը, կարծես, հայացքը հառել է իր կերտած հրաշքից քիչ ներքև գտնվող եղբորը (ճարտ.` Ս. Ա. Գուրզադյան)£ Տեսադաշտում, գուցե, 1914¬ին Սանահինում հարկադիր վայրէջք կատարած ֆրանսիական «Ֆարման» ինքնաթիռն է, որից տպավորված 9-ամյա Անուշավանը հայտնել է հորը իրենում անակնկալ բնավորված ցանկության մասին` «ապի, ես պիտի թռչեմ»£ Առավոտյան թղթից պատրաստված «առաջին սավառնակն» է օդ թռցրել ու, տարիներ անց, 1940¬ին ստեղծել իր գերարագ ու բարձրագնա «ԾԼթ»¬ը` Գուրևիչի շարժիչով («ԾՌՍՏÿվ» Ռ «թցՐՖպՉՌփ»)£ Մոդիֆիկացվելով` «ԾԼթ-1»¬ը ռազմական կիրառություն է գտել` Մեծ Հայրենականում բազում սխրանքներ գործելով (միայն Մոսկվայի մատույցներում շուրջ 600 գերմանական ինքնաթիռ է ոչնչացվել «ԾԼթ-1»¬ով)£ Թանգարան մտնելուն պես փայտագործ Հովհաննեսի տանն ես քեզ զգում£ Դիմահայաց պատի լուսանկարներից հյուրընկալ ժպտում են տանտերերը£ Շավարշ Միկոյանի պատրաստած մակետով կոնկրետանում է պապենական տունը£ Հյուսնի աշխատանքային գործիքները այնպիսի խնամքով են դասավորված, ասես, հենց նոր է դրանցով ավարտել ցուցադրված պահարանը, ճախարակն ու գրասեղանը£ Ամենահին իրը Տալիթա Օթարովնայի օժիտի հայելին է` 1 դարից ավելի պատմություն ունեցող£ Պահպանվել են նրա հագուստն ու կոշիկները, կշեռքը… Երկրորդ հարկում 2 եղբայրների միահյուսված կենսագրությունն է կարևորագույն մանրամասներով ներկայանում` գյուղի եկեղեցական դպրոցից ձգվելով Թիֆլիսի հանրահայտ Ներսիսյանը, որում ուսանելիս (Էջմիածնի Գևորգյան ճեմարանից հետո, ուր «Անաստված» մականունն է ստացել)` Անաստասը, ապրելով Հովհաննես Թումանյանի իրենց հեռավոր ազգականի` Աշխենենց տանը, սիրահարվել ու, հակառակ երկկողմանի հարազատությամբ պայմանավորված անհամաձայնության, ամուսնացել ու հրաշալի ընտանիք է կազմել Աշխենի հետ£ Այս լուսանկարում Անաստասը շատ է նման իր սիրելի Ստեփան Շահումյանին, որի հանձնարարությամբ Լենինին նամակ տանելու բարեպատեհ հանգամանքով միայն չի կիսել Բաքվի 26 կոմիսարների եղերական ճակատագիրը£ 1925¬ից ընդմիշտ տեղափոխվելով Մոսկվա` պատասխանատու պաշտոններ է վարել կարմիր հեղափոխության հավատավոր հայորդին` հուսալի զինակից ունենալով հանձին հինգ որդիներ պարգևած Աշխենի£ Բազմաթիվ պատերազմների բովով է անցել հանրաճանաչ անզուգական միջազգայնագետ-տնտեսագետը£ Բոլոր ականավոր զինակիցները կան տարբեր լուսանկարներում, որոնցից մեկում` Ֆիդել Կաստրոյի հետ 1962¬ին բախտորոշ հանդիպումն է վավերացված£ ԱՄՆ¬ի բլոկադայով, պարզվում է, Կուբայից կարող էր բռնկվել III համաշխար հային պատերազմը£ Փոքր որդու` Սերգոյի հետ տեղում հաջողությամբ բանակցելիս` Միկոյանը չի կարողացել վերջին հրաժեշտը տալ պատասխանատու գործուղումից 2 օր անց մահացած սիրելի Աշխենին, բայց ի զորու է եղել կանխելու համամարդկային չարիքը£ Մորը Մոսկվայի Նովոդեվիչյեում հուղարկավորած Սերգոյի արած տեսագրության հետ այդուհետ հաճախ է առանձնացել իր աշխատասենյակում` մունջ կսկծալու թանկագին կորուստը£ Անգնահատելի են Անաստաս Միկոյանի մատուցած ծառայությունները հայ ժողովրդին, խորհրդային հայրենիքին, որոնց համար երախտագիտությունը անվանական նավի ծնունդ է տվել (Սանահինի մեքենավար Հրաչ Հովհաննիսյանի 3 մոդելներից մեկը տեղադրված է սրահի կենտրոնում` մյուսները` Մոսկվայի ու Լենինգրադի թանգարաններում), ձեռակերտ գորգի ու կոլտնտեսության դրոշի£ Բազմաթիվ մեդալներն ու կրծքանշանները, ցուցադրված այս սրահում, մի շարք պետական մրցանակների արժանացած եղբայրների բեղուն գործունեության ժառանգությունն են ներկայիս համերկրացիներին£ Հանիրավի տարանջատվածությունը, կարծես, հաղթահարվել է այժմ և հավասարապես բացահայտ մեծարվում են հիմա երկուսն էլ£ Ի դեպ, նրանց արյունը, կարծես, բնությունն ինքն է խաչաձևել` ավագի 3 որդիներն ավիացիան են որդեգրել£ Մոսկվայում դեռևս ապրում և գործում են Վանոն` հորեղբոր անունը կրող «Զենիթ» ավիագործարանի գլխավոր կոնստրուկտորի տեղակալը, Ստեփանը` ԽՍՀՄ հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտը£ Ինքը` Արտեմ Միկոյանը, երբեք օդաչուի համազեստ չի հագել, օդ չի բարձրացել£ Ավարտելով Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան` իրեն ինքնաթիռաշինությանն է նվիրել` 39¬ից գլխավորելով իր հիմնադրած փորձակոնստրուկտորական բյուրոն£ Ահա նա Յուրի Գագարինի, Իլյուշինի, Տուպոլև°ի հետ, կնոջ` Զոյա Իվանովնայի ու 2 դուստրերի` Նատաշայի ու Սվետայի£ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968 թ.), գեներալ¬գնդապետ Արտեմ Միկոյանի Հովհաննես որդին, ով պատվով շարունակում է հոր գործը, մի քանի տարի առաջ է տվել փոքր ծավալի իր առաջին «H-5» ինքնաթիռը£ Անվերջանալի իրապատում հեքիաթի նման շարունակվում է Միկոյան եղբայրների հոգևոր կենսագրությունը, մեծաքանակ ցուցանմուշներից յուրաքանչյուրի պատմությանը լավատեղյակ է հիմնադիր տնօրենի դուստրը` Հայկանուշը, ով առանձնակի գուրգուրանքով շարունակում է մոր ազգապահպան գործը£ Ոչ միայն հարազատական նվիրական զգացումներից մղված£ Ո°չ£ Այս հող ու ջրի մարդիկ, պարզապես, չեն էլ մտածում ջնջել ապրված, պատմություն դարձած անցյալը և գիտեն հարգել իրենց իրական գանձերը` երբևէ տուրք չտալով գերզգացմունքայնությանը£ Ուրեմն, Հովհան Օձնեցու և Հովհաննես Թումանյանի իմաստնության գեները դեռևս գերիշխող են հետնորդների ժառանգական կոդում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ