2011¬ը կարող է առավել «խոստումնալից» լինել


Քաղաքական առումով անցնող տարին որքան հետաքրքիր, նույնքան էլ լարված էր Թուրքիայում£ Միմյանց հաջորդող` բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները, շարունակվող դատավարությունները, քրդական հուզումներն, անշուշտ, խաթարում էին երկրի հանրային կյանքի անդորրը£ Եվ կարծես ի լրումն այս ամենի, Ախթամարի Սուրբ խաչ հայկական եկեղեցում մոտ 600 տարվա ընդմիջումից հետո Պատարագի արարողություն… Որոշ ժամանակ անց, արդեն Դիարբեքիր¬Տիգրանակերտում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերաբացում, բայց այս անգամ` լուռ, առանց ավելորդ ինքնագովազդի£ Այդ ընթացքում Թուրքիայում 150 քուրդ գործիչների դատավարությունն էր ընթանում, և իշխանությունները խուսափեցին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունից£ Իհարկե, հայկական եկեղեցիների վերաբացումը թուրքերին հետաքրքրում է երկրում զբոսաշրջության զարգացման, դրանից ստացվող շահույթի առումով միայն£ Սակայն, Սուրբ խաչում և Սուրբ Կիրակոսում Պատարագի արարողությունները նաև նպաստեցին երկրում հայության աշխուժացմանը, շատ «թաքնված» հայեր վերագիտակցեցին իրենց ազգային ինքնությունը£ Արտաքին քաղաքականության ոլորտում «Զրո խնդիր` հարևանների հետ» հռչակված կարգախոսին համահունչ ընթացք չարձանագրվեց£ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Անկարայի ջանքերով սառեցվեց£ Մի պահ թվաց, թե հարևան Իրանի հետ հարաբերություններն ուր որ է` կդառնան ջերմ, բարեկամական, նույնիսկ ռազմավարական բնույթ կստանան£ ՄԱԿ¬ում Թուրքիան դեմ քվեարկեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը` հարուցելով անդրօվկիանոսյան իր բարեկամ` Միացյալ Նահանգների դժգոհությունը£ Այնուամենայնիվ, Թեհրանը շարունակեց հավատարիմ մնալ տարածաշրջանում Անկարայի նվաճողական քաղաքականությունը զսպողի դերին£ Իսկ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հռչակած «Զրո խնդիր` հարևանների հետ» կարգախոսի առաջացրած դիվանագիտական փոթորկի իններորդ ալիքը Միջերկրականի ջրերում Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից թուրքական տորմիղի դեմ գործողություններն էին£ Միջադեպին զոհ գնացին «Մարմարա» նավում գտնվող իսլամական ակտիվիստներ£ Թուրքիան Թել Ավիվից հետ էր կանչել իր դեսպանին£ Մի քանի ամսից կլրանա Անկարայում Իսրայելի դեսպանի պաշտոնավարման ժամկետը, և այսօր հարցական է մնում, թե Իսրայելը նոր դեսպան կնշանակի՞, կամ Թուրքիան կհամաձայնի՞ ընդունել նրան£ Թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն, Անկարայում կարող են հրաժարվել ընդունել Իսրայելի նոր դեսպանին, քանի որ Թել Ավիվը չի կատարել թուրքերի պահանջը` ներողություն չի խնդրել իսլամական ակտիվիստների սպանության համար և նրանց ընտանիքներին փոխհատուցում չի վճարել£ Սակայն, արդեն պարզվում է, որ Իսրայելում չեն այրվում Անկարայում նոր դեսպան ունենալու ցանկությունից. երկրի արտգործնախարարությունը չեղյալ է հայտարարել նոր դեսպանի պաշտոնի համար մրցույթը£ Ըստ հավաստի աղբյուրի, որոշվել է իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը հավասարեցնել Թել Ավիվում Թուրքիայի ներկայացուչությանը£ «Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո Թուրքիան իր դեսպանին Թել Ավիվից հետ կանչելով, վերջինիս փոխարինել է նոր դիվանագետով, որը, սակայն, չի ժամանել Իսրայել£ Ամենայն հավանականությամբ, Թել Ավիվը նույն կերպ կվարվի£ Այսպիսով, այս երկու երկրները դեսպաններ չեն փոխանակի, ինչը կնշանակի իսրայելա¬թուրքական հարաբերությունների մակարդակի անկում£ Թուրք վերլուծաբաններն ուղղակի կապ են տեսնում Անկարայում Իսրայելի դեսպանի նշանակման և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունների արդյունքների միջև£ Խնդիրն այն է, որ արդեն չորս ամիս է, ինչ Անկարայում ԱՄՆ¬ի դեսպան չկա£ «ԱՄՆ¬ի թուրքական կոալիցիա» բարեգործական կազմակերպության ղեկավարը Սենատին կոչ է արել ամենակարճ ժամկետում լուծել Թուրքիայում նոր դեսպան նշանակելու հարցը, նշելով, որ այդ երկիրն Ամերիկայի և ՆԱՏՕ¬ի կարևոր դաշնակիցն է£ Իսկ Կոնգրեսի ընտրություններում հայ համայնքը պաշտպանել է և° դեմկրատ, և° հանրապետական թեկնածուներին£ Հայերի քվեներն ստացած թեկնածուների մեծ մասն ընտրվել են` այդպիսով պահպանելով հայանպաստ կողմնորոշում ունեցող կոնգրեսականների թիվը£ Իսկ դա նշանակում է, որ 2011 թվականի սկզբներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նորից կմտնի օրակարգ և, ամենայն հավանականությամբ, կընդունվի£ Ամերիկայում հզոր հրեական լոբբին այս հարցում ձեռնպահ կմնա և առնվազն չի խոչընդոտի հարցի ընդունմանը` նկատի ունենալով իսրայելա -թուրքական հարաբերությունների սառեցումը£ Թուրքիայում նույնպես կարծում են, որ այս անգամ իրենց չի հաջողվի կասեցնել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ հանրապետականներն ավելի կոշտ ու կտրուկ քաղաքականության կողմնակից են` դեմոկրատների համեմատությամբ£ Այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է գրեթե 3 տասնյակ երկիր, ինչպես նաև Միացյալ Նահանգների մեծ մասը£ Այս համապատկերում ԱՄՆ¬ի կողմից հնարավոր ճանաչումը դժվարին կացության մեջ կարող է դնել Թուրքիային£ Մասնավորապես, նրա առջև դեռ շատ երկար տարիներ կարող են փակ լինել Եվրամիության դռները£ Առանց այդ էլ Գերմանիան ու Ֆրանսիան հասկացրել են, որ առնվազն առաջիկա 10-15 տարիներին Թուրքիան չի կարող մաս կազմել եվրոպական ընտանիքին£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ