ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


2011¬ի «առանձնահատկությունը» Բյուջեն լիքն ա լինելու, մարդկանց գրպանները` դատարկ£ Լավ չէ՞ր` հակառակը լիներ£ Կրկին գնաճի առիթով «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով - Հայ մի¯ս, հայ հա¯ց, հայ պանի¯ր… Դրանց գներն էդ ո՞վ ա «ստեղծել»£ - Է¯է¯, ԱԺ դահլիճը «պտտվում ա» (օվալաձև)-քամակը մեզ դեմ ա անում… Երկու աղքատի զրույցից - Էս գնաճը, որ շարունակվի, երևի սովից ենք մեռնելու£ - Աստված բեթարից ազատի£ - Էլ բեթարը ո՞րն ա£ - Դագաղն էլ, որ թանկացնեն, անթաղ կմնանք£ Չափազանց միամիտ հարց Տարօրինակ է ստացվում, իշխանությունները բյուջեն լցնելու համար «կթում» են «ձեռքի տակ» եղած գործարարներին («ստվերը» շարունակում են չնկատել), գործարարներն էլ, վնասը ետ բերելու համար գնաճով «կթում» են խեղճ ու կրակ ժողովրդին£ Հիմա, այս վիճակի համար ովքեր են ավելի մեղավոր` իշխանություննե՞րը, թե՞ ձեռներեցները£ Վաճառող¬գնորդ երկխոսությունից ՎԱՃԱՌՈՂ ¬ Միսն ու պանիրը իրար հետ կշռե՞մ. մեկ ա, նույն գնի են£ ԳՆՈՐԴ ¬ Հա°, ի՞նչ տարբերություն. շուտով կարտոֆիլն ու բանանն էլ իրար հետ կկշռեք£ Արամ Կարապետյանի 1000¬րդ հոխորտանքը «Ոսկե հորթը» ֆիլմի ֆանտաստիկ կերպար Ֆունտի ոճով - Ես եղել եմ վրացական հեղափոխության էքսցենտրիկ լիդեր Սահակաշվիլու կողքին, ուկրաինական հեղափոխությունը կերտած աղմկարար Յուլյա Տիմոշենկոյի կողքին, աջակցել եմ ղրղզական հեղափոխության ծախված առաջնորդներին£ Շուտով հեղափոխության հաղթանակ եմ ապահովելու Հայաստանում£ ԱՄՆ հատուկ ծառայությունները` Արամ Կարապետյանին Եթե ԱՄՆ¬ն ՀՀ¬ում չի ուզում հեղափոխություն, դատարկ ջեբով ո՞ւր ես «գնում», «Փանոս» ջան£ «...անփորձ մածունից լավն ա» Ըստ վերլուծաբանների` Աստանայում կայանալիք Ս. Սարգսյան¬Հ. Ալիև հանդիպումն էլ անպտուղ կլինի£ Թերահավատությունը բխում է նախորդ անօգուտ հանդիպումների ՓՈՐՁԻՑ£ Մեզ` ոչ մի վնաս£ Այնպես որ… ԱՍ ԹԱՆ Ա` «անփորձ մածունից լավն ա»£ Սահմանը ՓԱԿ պահեցին` մեր հակակրանքը դարձավ լրիվ անսահմանաՓԱԿ Երբ թուրքերը վերջնականապես որոշեցին հայ¬թուրքական սահմանը փակ պահել, հայության փոքր մասի ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ատելությունն էլ վերածվեց անՍԱՀՄԱՆԻ£ Եթե չկարողանա հանձնարարությունը կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի` «ամերիկյան լրտես» լինելու մեջ համոզված լրատվամիջոցների տեղեկատվությամբ` եթե վերջինս մինչև տարեվերջ ճշմարտանման, թեկուզ դեմագոգիկ փաստարկնե րով չկարողանա ԱԺ¬ին համոզել` ընդունելու ԼՂՀ անկախությունը, ապա ԱՄՆ¬ի հատուկ ծառայությունները նրան «պաշտոնազրկելու» են£ Ր. Հովհաննիսյան. «Չէ°, կյանքս ավելի թանկ է, քան «Ժառանգությունս» Ըստ լուրերի, հոլիվուդյան հայտնի պրոդյուսերները հրավիրել են «Ժառանգության» ղեկավարին` նկարահանվելու «Կյանքից ավելի թանկ-2» դետեկտիվ ֆիլմում£ Վարչապետը հանկարծ «հայտնաբերեց» Որ կոռուպցիան «ծաղկում» է հատկապես առողջապահության ու ԿԳ¬ոլորտներում և հայտարարեց Սևակի խոսքերով - Բոլոր օրերից գուցե առավելագույն¬տարտամը Այս օրն էր, որ կար Իսկական միջակ ու տափակ մի օր, Բայց նա ինձ համար Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ. Ոչ այն է` կարծես նորից ծնվեցի, Ոչ այն է` հանկարծ գտա ինքս ինձ.¬ Խորամուխ եղա «ստվերի» բազում երանգների մեջ Եվ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի…

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ