Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԶՈՐԱՎՈՐ ԿԼԻՆԵՆՔ` ԵԹԵ ԱՐԴԱՐ ԵՆՔ»


Ռազմական ոստիկանության` ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվետվության քննարկումն այս անգամ ընդլայնված խորհրդակցություն էր, որին ՌՈ վարչության պատասխանատուներից զատ, մասնակցում էին նաև ՊՆ Քննչական և Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների և հակահետախուզության աշխատակիցներ£ Պաշտպանական կառույցում ընթացող բարեփոխումները, բնականաբար, ենթադրում են նաև դրա տարբեր օղակների գործունեության առավել հստակ համակարգում, ջանքերի համատեղում և պատասխանատվության միատեղում£ Եվ նույն խնդրով մտահոգ ստորաբաժանումների պատասխանատուների այդ համահավաքը լավագույնս փաստում էր, որ մեր բանակի կարգապահության խնդիրները, արատավոր երևույթներն ու հանցանք ները և, իհարկե, դրանք ծնող պատճառները կանխելու¬վերացնելու ուղղությամբ պայքարն այսուհետ առավել հետևողական է լինելու£ Պաշտպանության փոխնախարար, գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆՆ իր գործունեության ընթացքում կազմակերպչական հմտությունների ու բարձր պրոֆեսիոնալիզմի հիմքում միշտ մարդկային հարաբերություններն է առաջնահերթել£ Ավելին` աշխատանքի թափանցիկությունը£ Թերությունները կոծկելով` դրանք չես վերացնի. սա ոչ միայն ուժեղ կամքի դրսևորում է, այլև չարիքն արմատախիլ անելու փորձված մեթոդ£ Գեներալի համոզմամբ` պաշտոնը նախևառաջ պատասխանատվություն է, այլ ոչ` սոսկ պահանջատիրություն£ - Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ՀՀ նախագահը` Գլխավոր գերագույն հրամանատարը և Պաշտպանության նախարարն ուղղակի խնդիր են առաջադրել` բացարձակ արդարություն, օրենքի գերակայություն ապահովել և չհանդուրժել անպատժելիության մթնոլորտը£ Եթե մենք հրամանատարին ու զինվորին ոչինչ չենք տվել` խոսքը իրավական դաստիարակության, իրազեկման մասին է, պահանջելը, մեղմ ասած` անարդյունավետ է£ Եվ վերջին օրերին Ռազմական ոստիկանության, Քննչական, Հակահետախուզության, Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների և դատախազության աշխատակիցների հետ զորամասեր կատարած մեր այցելությունները, տեղերում հրամկազմի և զինվորականների հետ առանձին զրույցներն ընդամենը սկիզբն է` իրավական դաստիարակության ուղղությամբ տարվելիք աշխատանքի, ¬ ասում է Վլ. Գասպարյանը` ընդգծելով անձնական օրինակի կարևորությունը. - Միայն անձնական օրինակով, մեր կատարած աշխատանքի որակով կարող ենք վստահություն ձեռք բերել. ինչպե՞ս զորքերից պահանջես այն, ինչը ինքդ չես կատարում£ Չեմ կարծում, թե անընդհատ պետք է խոսենք Բանակի հեղինակությունն արատավորել փորձող լրատվամիջոցների գրոհների մասին կամ` նրանց «թեմա» մատակարարողներ որոնենք£ Ցանկացած ասեկոսե կանխելու ամենակարճ և միակ ճշմարիտ ճանապարհը հանցագործություններն ու իրավախախտումները կանխելը, նախականխելն է£ Այս ուղղությամբ սկզբնական քայլերն արել ենք. այցելություններ, որոնք շարունակական են լինելու և «Վստահության հեռախոս», որը շուտով կգործի բոլոր զորամասերում£ Այսօր արդեն կապի այդ միջոցը գործում է ԱՀՏԱ վարչությունում, Քննչական ծառայությունում, Ռազմական ոստիկանությունում, Հակահետախուզությունում£ Հենց իմ ընդունարանում կտեղադրվի այդ հեռախոսը, որը կգործի շուրջօրյա, և թե° քաղաքացիները, թե° զինվորականներն իրենց հուզող հարցերով կկարողանան դիմել ինձ£ Տեղյակ եք, որ բոլոր զորամասերում տեղադրված են անձամբ Պաշտպանության նախարարին ուղղվող նամակների փոստարկղեր, և հատուկ մեխանիզմ է մշակված, որպեսզի այնտեղ նամակ թողնելը չբարդույթավորի զինվորին£ Դրական արդյունքներն առկա են£ Այս կերպ մենք` գոնե ոլորտի պատասխանատուներս, մեր անձնական հսկողության տակ ենք առնում հանցագործությունների քողարկման, իրականությունը թաքցնելու կամ ձևափոխելու խնդիրները£ Չեմ կարծում, թե Զինված ուժերում հնարավոր է որևէ հանցանք թաքցնել. դա անհեթեթություն է£ Անկեղծ լինենք. երբեմն նաև արդարացի է մեր հասցեին հնչող քննադատությունը, որը ոչ թե պետք է փորձենք կանխել, այլ` վերացնենք դրան սնունդ տվող երևույթները£ Ավելին, մեր աշխատանքներում պետք է ներգրավենք հասարակական կառույցների, ակտիվացնենք աշխատանքը լրատվամիջոցների հետ` հատկապես իրավական հարցերով£ ԶԼՄ¬ներին պետք է բացատրել, թե պետական անվտանգությանն առնչվող ո՞ր խնդիրներին անդրադառնալն է աննպատակահարմար£ Այո°, մամուլում հաճախ սխալներ ենք տեսնում, պետական գաղտնիքների արտահոսք£ Դա մեր թերի աշխատանքի արդյունքն է£ Գեներալը կարևորում է, և արդեն մշակվել է համագործակցության մեխանիզմներ, որոնց հիմքում տեղեկատվության փոխանակումն է` և° ստացված լուրերի, և° ձեռնարկվելիք միջոցների և թե ընթացքի վերաբերյալ£ Չի թաքցնում տարակուսանքը. որոշ ծառայություններից զլացել են մասնակցել զորամասեր կատարած այցելություններին` պատճառաբանելով աշխատանքային զբաղվածութ յունը£ Վլ. Գասպարյանն ուզում է հավատալ, որ պատճառն իսկապես այդ է և ոչ թե հոգնածությունը կամ անտարբերությունը£ - Հոգնած և անտարբեր մարդիկ մեր շարքերում տեղ չունե°ն£ Առավել ևս` վարկաբեկված և զբոսաշրջիկի կարգավիճակով գործի եկողների հետ աշխատել մենք չենք պատրաստվում£ Բանակն առողջ օրգանիզմ է, որն օրինաչափորեն պետք է վանի բոլոր անմարսելի, անօգտակար երևույթներն ու դրանք կրողներին, ¬ փաստում է նա£ Գաղտնիք չէ, որ զինվորները հաջողեցնում են զորամասերում բջջային հեռախոսներ ունենալ£ Ծնողներն, իհարկե, ուրախանում են իրենց որդիների հնարամտությունից` գրեթե ամեն պահի կարող են խոսել զավակների հետ£ Քիչ չեն և այն զինվորները, ովքեր նույն այդ հեռախոսներով «Օդնոկլասնիկ»¬ում ծանոթություններ են որոնում£ Սակայն նրանք չեն էլ պատկերացնում, որ տեխնիկայի այդ նվաճումն ի չարս կարող է օգտագործվել հակառակորդի կողմից. դիցուք` նույն կապի միջոցով ճշտել զորամասի ստույգ վայրը£ Կամ, ինտերնետային զրուցակիցդ արդյո՞ք թշնամու բանակի հետախույզ չէ, ով կարող է ներկայանալ որպես քնքուշ էակ` «միամիտ» հարցերով իրեն անհրաժեշտ տեղեկություններ կորզելով£ Բացի այդ, զինվորներին քիչ հոգսեր չի պատճառում դրանք լիցքավորելու, այդ նպատակով գումար հայթայթելու (երբեմն` ծառայակիցներից շորթելու) խնդիրը£ Սա ևս կարգապահական խախտում է. այդ ուղղությամբ կա Նախարարի հանձնարարականը, և խնդրի գործնական լուծումն էլ չի ուշանա£ Այո°, զորամասերում հեռախոսներ չպե°տք է լինեն և այնտեղ նկարահանումներ չպե°տք է կատարվեն. օրենքի պահանջն է, որն այսուհետև չի° շրջանցվելու£ Փոխարենը կլինեն միակողմանի հեռախոսներ, և երբ զինվորին կթույլատրվի զանգահարել հարազատներին` րոպեավճարը վերջիններից էլ կգանձվի (իհարկե` նախապես նրանց տեղյակ պահելով)£ Փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը համբերատար ու արդարամիտ, իսկ թերությունների հանդեպ անհանդուրժող լինելու կոչ ու պահանջ է ներկայացնում զինվորների (և ոչ միայն ) հետ աշխատողներին. - Աշխատել` բացատրելով, հասկացնելով£ Համոզված եմ, որ խոսքն ամենալավ զենքն է` եթե դրանից օգտվել գիտես,¬ վստահ է նա£¬ Հանցանք գործած անձը որևէ առիթ չպետք է ունենա` Ռազմական ոստիկանությունից կամ Քննչական ծառայությունից դուրս գալուց հետո ասելու, թե ուժի գործադրմամբ են իրենից ցուցմունքներ կորզել, կամ զորամասում իր դեմ ուժ է կիրառվել£ Այդ մեթոդը կտրականապես արգելվում է£ Ուժ գործադրող սպան ընդամենը փաստում է, որ դիմացինն ավելի խելացի է, իսկ ինքը մտավոր ունակությունների պակաս ունի` ընդունակ չէ պահանջները խոսքերով ներկայացնել և դիմում է բռունցքների օգնությանը£ Զինվորների ծնողների հետ առնչվելիս նույնպես պետք է բարյացակամ վերաբերմունք դրսևորենք£ Մասնագիտության բերումով` մեզ համար հանցագործությունները, պատահարներն ու դրանց ցավալի հետևանքները առօրեական երևույթներ են, բայց տուժողների ծնողների համար այս ամենն անձնական կսկիծ է£ Նրանք հաճախ մեզ մոտ գալիս են բորբոքված, չարացած£ Բարի վերաբերմունքով փորձենք հանդարտեցնել նրանց. մի° զլացեք մինչև վերջ լսել և հանգամանորեն բացատրել£ Հանդուրժող եղեք, զուսպ, ճշմարիտ քրիստոնյային վայել համբերատարությամբ մխիթարեք ու օգնեք նրանց£ Երկրիս Գերագույն գլխավոր հրամանատարն ու Պաշտպանության նախարարը պահանջում են բացարձակ անկողմնակա լություն, ուղղամտություն£ Մարդկային դեմքը չկորցրած բանական արարածին ներհատուկ է նաև գթասիրությունն, իհարկե£ Եվ Գեներալը շատ լավ գիտե դրա արժեքը£ Սակայն` - Գթասրտություն, մարդասիրություն պետք է ցուցաբերենք մեր զավակի` Բանակի նկատմամբ, այլ ոչ թե հանցանք գործած անձանց` թաքցնելով կամ մեղմացնելով նրանց արարքները£ Մանավանդ բանակում` չկա° և չի° կարող լինել օրենքից բարձր որևէ մեկը£ Վստահեցնում եմ, որ հրաշալի պայմաններ են ստեղծված` մեր մասնագիտական պարտքը պատվով կատարելու համար, և հավատացնում եմ, որ միահամուռ մեր ջանքերի շնորհիվ բանակում հիմնովին վերանալու է անպատժելիություն կոչվող չարիքը£ Պարզապես` սթափությունը ոչ մի պահի չպետք է լքի մեզանից յուրաքանչյուրին, և ոչ մի պարագայում սայթաքելու իրավունք չունենք£ Ցանկացած մեկի որևէ սխալը, անվայելուչ արարքը սև բիծ է թողնում բոլորիս աշխատանքի ու հեղինակության վրա£ Բավական խոսուն է Փոխնախարարի ձևակերպումներից մեկը` «Մերժելի° է անձերին հետապնդելը£ Անձնականից վեր կանգնելով` մենք պետք է հանցագործությունները, հանցանք ծնող պատճառները հետապնդման թիրախ դարձնենք£ Եվ եթե հալածել, ապա միայն` հանցածին երևույթները, այլ ոչ մարդկանց` եթե նույնիսկ նրանք հանցանք են գործել»£ Իհարկե° դժվար է, բայց` - Բոլոր լավ գործերի ճանապարհին մեծ դժվարություններ են ծառանում£ Չմոռանանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին պսակը փշե էր£ Հետո արդեն` մարդկության մեղքն իր արյամբ մաքրելով, նրա փշե պսակը լուսապսակ դարձավ£ Չվախենանք, չխուսափենք փշե պսակից` հանուն արդարությունը հաստատելու£ Այդ ճանապարհն է արժանացնում լուսե պսակի, որը մեր պարագայում կուռ ու ավելի մարտունակ բանակ կայացնելն է և հասարակության վստահությունը շահելը£ Մենք ամրացնում ենք մեր զավակների բանակի հիմքերը և ապահովում նրանց անվտանգությունը. այս ազդակը պետք է մեզ առաջնորդի` գործելու «հանուն», այլ ոչ թե «ի հեճուկս» սկզբունքով£ Ճշմարտապես արդար լինելու դեպքում միայն չարակամներին կզրկենք զազրախոսելու «հաճույքից»£ *** Պաշտոնավարման շատ կարճ` ընդամենը մեկ ամսյա ընթացքը չի խանգարում Փոխնախարարին` խոսել ոչ միայն ծրագրերից, այլ արդեն կատարված գործնական քայլերից£ Առաջիկայում բոլոր զորամասերին կհատկացվեն ուղեցույցներ` սպաների պարտականությունների, տարբեր իրավիճակներում հրամանատարի գործողությունների (հանցագործությունների դեպքերի առնչությամբ) մասին£ Պատրաստվել է նաև փաթեթ` կոնկրետ հղումներով Դատավարական օրենսգրքին, որը ևս օգտակար կլինի հրամանատարներին£ Այդ ամենի նպատակը հասկանալի է, սակայն Գեներալն այս ուղղությամբ արվածով բավարարվել չի պատրաստվում£ Հրամանատարների հետ հանդիպումների ընթացքում ինքն ու իրավական ոլորտի գործընկերները զրույցի կարգով պետք է ստուգեն նրանց ընկալումները, որպեսզի տարընթերցման կամ թյուրըմբռնումների առիթներ չլինեն£ Բացի այդ, շատ շուտով Պաշտպանության նախարարի հրամանով բոլոր զորամասերում դրանց ամրակցված ոստիկանների ու քննիչների համար հենակետեր կստեղծվեն, ինչը մեծապես կնպաստի կարգապահության ամրապնդմանը£ Ի դեպ` կրկնակի օգտակար կլինեն նաև զորամասերում անցկացվելիք արտագնա դատական նիստերը£ Դրանք նաև կսթափեցնեն զինվորներին և դրանից զատ իրավական գիտելիքներ կհաղորդեն` օգնելով ավելի առարկայորեն պատկերացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները£ Այս առումով նա առաջարկում է ուշադրության կենտրոնում պահել զինվորական ուսումնական հաստատությունները նույնպես. դրանցում ևս նկատել է երևույթներ, որոնք ազդում են ապագա սպայի ճիշտ դաստիարակության, ուսուցման վրա£ Եվ Փոխնախարարը հանձնարարում է ուշադիր լինել երիտասարդ սպաների նկատմամբ. հոգածությամբ աջակցել նրանց, որովհետև տարիքային առումով նրանք զինվորների չափ անփորձ ու անկայուն կարող են լինել. - Ինչպես ժողովուրդն է ասում` խմորի են նման, և միայն լավ «հրուշակագործի» ձեռքով կարող են օգտակար ու համեղ սնունդ դառնալ կամ` ընդհակառակը£ Գործընկերային խորհրդակցությունում (որի անկաշկանդ ու ջերմ մթնոլորտն արդեն իսկ հուշում էր, որ միատեղվելու ձգտումն առկա է) Վլ. Գասպարյանը չի խուսափում բարձրաձայնել. - Մեզ թուլակամ, վախվորած զինվորներ պետք չե°ն£ Նաև` անդաստիարակ սպաներ պետք չե°ն. այդպիսիները թիրախ են զինվորի համար£ Նա ավելորդ չի համարում այս առիթով էլ կրկնել` - Մեզ համար ամենագլխավոր արժեքը զինվորն է, ում կրթությունն ու դաստիարակությունը թե° մասնագիտական պարտականություն է, թե° հոգու պարտք ու խղճի թելադրանք£ Իրեն հարգող սպան չի° կարող հաշվի չնստել զինվորի արժանապատվության հետ. ընդհակառակը, պետք է արթնացնել այդ արժանապատվությունը£ *** Հիրավի` նոր գործընկերության յուրօրինակ սկիզբ էր խորհրդակցություն-քննարկումը, որի ընթացքում ամփոփում¬տեղեկատվություններով հանդես եկան Քննչական վարչության պետ, գեներալ¬մայոր Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ՌՈ վարչության պետի պաշտոնակատար, գնդապետ Արամ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ£ Իսկ Զինվորական դատախազության ներկայացուցչի բացակայությունն, իհարկե, չխանգարեց ծավալված զրույցին, միակամվելու անկեղծ պատրաստակամությանը£ Պատրաստակա մություն, որին հարիր էր գեներալ¬մայոր Վլադիմիր Գասպարյանի հորդոր-պահանջներից մեկը` - Մենք զորավոր կլինենք` եթե արդար ենք և միայն նվիրված աշխատանքով ենք ապացուցում մեր սերն` ազգային մեծագույն արժեք Հայոց բանակի հանդեպ£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ