ՈՍԿՈՒ ՏԵՆԴ


Ըստ երևույթին մենք մեր բարեկամներին այնքան էլ լավ չենք ճանաչում£ Համենայն դեպս, հանրապետության ոսկու հանքավայրերը վերջին տարիներին ամենատարբեր ազգություններ ու մայրցամաքներ ներկայացնող տերեր են ունեցել, ովքեր ներդրումներ կատարելու և ոլորտը զարգացնելու մեծ ու հիմնավոր թվացող խոստումներով «նվիրվել» են մեր երկրի այս ու այն մարզում գտնվող հանքավայրերի շահագործմանն ու շատ չանցած` անսպասելիորեն հեռացել£ Այս մարդիկ իրենց եռանդն են ներդրել հայրենի հանքարդյունաբերության զարգացման գործում, իսկ հանրությունն անգամ նրանց անունները չգիտի, մեզ բարեկամ ներկայացածների որպիսությամբ չի հետաքրքրվում£ Հետո էլ հավաստիացնում ենք, թե հատկապես մեծաքանակ ու առավել ևս բարձր վարձատրությամբ աշխատատեղեր ստեղծողները մեզանում անվերապահորեն հատուկ գնահատանքի են «արժանի»£ Թեև սրանով հանդերձ` գնահատվելուն ու մեծարվելուն մեր չվահյուր «բարեկամները» չեն էլ սպասել` ամենից առաջ սևեռուն հայացքները հառելով փայլող մետաղին ու իրենք իրենց գլխի և գրպանի ճարը տեսնելով£ Այստեղ հավանաբար յուրաքանչյուրն ինքն իր համար ու ինքն իր աչքաչափով ինչ¬որ պայմանական սահմանաչափեր է գծել և նախատեսվածը լրացնելուն պես հնարավորինս անաղմուկ և աննկատ չքվել¬հեռացել£ Ու արդյունքում` հայաստանյան հանքավայրերն ով ասես` ինչպես ցանկացել, այդպես էլ տնօրինել է£ ՀՀ Վերահսկիչ պալատն է խնդիրը թարմացրել ու նոր բացահայտումներով հանդես եկել£ Թեև այս դեպքում ընդամենը որոշակիորեն կոնկրետացվել է վնաս կոչվածի` անպատկերացնելի ու հավանաբար առաջիկայում է°լ ավելի բազմապատկվելիք չափերը£ Ոլորտում տեղի ունեցող սարսափելի մեքենայությունների վերաբերյալ կցկտուր որոշ տեղեկություններ նախքան Վերահսկիչի ղեկավարի ասուլիսն էլ էր հայտնի, և այս կառույցից ակնհայտորեն քիչ ժամանակ է պահանջվել` պարզելու, որ նույնիսկ Բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրերն են փաստում առկա պարտավորություններն առնվազն թղթի վրա հաստատած չլինելու իրողությունը£ Հետաքրքիր է, որ ՎՊ¬ն նշված ընկերությունների ֆինանսական հոսքերը դեռ չի ստուգել£ Թեև այսքանից հետո դժվար չէ պատկերացնել մարդկային երևակայության հնարավոր սահմանները գերազանցող չարաշահումների չափերն ու մեթոդները, որոնք ստուգումների հաջորդելիք փուլերում են հայտնաբերվելու£ Հայտնի է, որ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների տարեկան շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է հանրապետության բյուջեն... Բայց արի ու տես, որ դրանց այլազգի ու իրար հաջորդող տերերն ավելի հարմար են գտել շարունակաբար վնասներ հայտարարագրել (էլի թղթի վրա)£ Տեսնելով, որ դեպքերի նման ընթացքով հետաքրքրվողներ առանձնապես չկան, հայտարարագրվող ու աճող վնասների չափերը սրանք տարեցտարի մեծացրել են պետությանը հասցվող վնասին զուգընթաց£ Ինչ խոսք, այսքանից հետո փոխհատուցման խնդիրն իհարկե անհավանական լինելուն շատ մոտ կարելի է համարել£ Սակայն պակաս հետաքրքիր չէ, որ այլազգի վնասատուները ֆինանսական անհաջողություններ են արձանագրել այն պայմաններում, երբ ոսկու գինը, միջազգային շուկաներում տարեցտարի աճելով` կրկնապատկվել է£ Այսինքն, ոչ միայն այս մարդկանց ախորժակն է գիշատչական եղել, այլ նաև հանգամանքներն էլ իրենց հերթին են թալանը բարձր արդյունավետությամբ կազմակերպելու բարենպաստ պայմաններ ստեղծել£ Ու այսքանից հետո ուրիշ ի՞նչ արտառոցություն կարող էր բացահայտել-արձանագրել Վերահսկիչ պալատը, որպեսզի իրավասուները տեղաշարժ լինեն£ Գոնե այս անգամ տեղի ունեցածը միայն փաստի արձանագրմամբ չսահմանափակվի£ Թե չէ մեզանում տարբեր կառույցներ ու տարբեր առիթներով սովորաբար ու առավելագույնը սահմանափակվում են միայն մեկ կառույցի ջանքերով£ Այս պարագայում այդ ջանքերի արդյունքը բացահայտ է և հանրությանը ծանուցված£ Մնում է նորից չհիասթափվել նման բացահայտումներին ընթացք տվողների հորանջներից£ Չէ՞ որ «մի ծաղկով» գարունը չի° գալիս£