ԻԼԻՊ-ի 20 հետևորդ` գերմանական բանակում


Այսքանը բացահայտվել են, բայց ևս 60 զինծառայողի կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Բունդեսվերի (Գերմանիայի պաշտպանության նախարարություն) ևս 30 նախկին զինվորականներ այսօր մարտնչում են ահաբեկիչների շարքերում (տեղեկացրել է Berliner MorgenΘost-ը` վկայակոչելով Գերմանիայի ռազմական հակահետախուզության հայտարարությունը):

Հակահետախուզությունում նշել են, որ գերմանական բանակի կազմում ծայրահեղական հայացքներ ունեցողներին հայտնաբերելու ուղղությամբ ստուգումները սկսվել են 2016 թ. Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով:

Երկրի զինված ուժեր իսլամիստների ներթափանցումը խոչընդոտելու նպատակով Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյալենն օրինագիծ է առաջարկել` իսլամիստների հետ հնարավոր կապերը բացահայտելու ուղղությամբ Բունդեսվերում ծառայության անցնողներին ստուգելու վերաբերյալ: Օրինագիծը սակայն օրենքի ուժ կստանա 2017 թ. հուլիսի 1-ից: Իսկ մինչ այդ, հավանաբար, իսլամիստներն ավելի նպատասլացորեն շարունակելու են ներթափանցել Գերմանիայի և եվրոպական մյուս երկրների զինված ուժեր կամ զինակիցներ հավաքագրել դրանցում ծառայողներից:

Ինչպես հայտնի է` մի շարք պետություններում արգելված է ԻՊ-ն: Բայց արդյո՞ք ահաբեկչությունն արտոնված է որևէ երկրում: Եվ արդյո՞ք ահաբեկիչները հատուկ թույլտվությ