Էրդողանը դժգոհ է Արևմուտքից


Եվրամիության դռները բախելուց հուսահատված` Թուրքիա նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ակնարկել է, թե Թուրքիան փոխել է իր հայացքը և իր համար նոր ուղի է նախանշել:

Նա հայտարարել է, որ արևմուտքն իր երկրի համար որևէ լավ բան չի արել (տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը):

- Արևմուտքը Թուրքիայի համար ոչ մի լավ բան չի արել: Թուրքիան ի՞նչ կարող է սպասել Արևմուտքից, եթե արդեն 53 տարի ստիպում է սպասել Եվրոպական միության դռների մոտ,- ասել է Էրդողանը` հավելելով, որ իր երկիրը մտադիր է ինքնուրույն լուծել իր խնդիրները: Սա, գուցեև, նախազգուշացում է Արևմուտքին ու Եվրոպային և նրանց վերաբերմունքը ճշտելու դիվանագիտություն:

- Վերջին երեք տարիների իրադարձությունների ֆոնին Թուրքիան փոխել է իր հայացքը կատարվող դեպքերին և իր համար նոր ճանապարհ է նախանշել: Այսօր Թուրքիայի համար արդեն կարևոր չէ, թե ինչ կասեն ուրիշները,- նշել է Ռեջեփը:

Իմիջիայլոց, այս պետության քաղաքացիների կեսից ավելին նպատակահարմար են գտնում վերականգնել մահապատիժը: