«Ո՞ւր որ կերթաս` պոռա Հայաստան…»


Այսպես ավետեց աշխարհով մեկ հայազգի մեծ գրողը, երբ օրերից մի օր ոտք դրեց նախնիների հողին, երբ հայրենիքի կարոտն ու սերը նրան տարան Թբիլիսի, ուր գտավ իր ապուպապերի օջախը£ Մեծն Սարոյանի 100-ամյա հոբելյանին նվիրված բաց դաս-միջոցառումը` մայրաքաղաքի թիվ 184` Սերո Խանզադյանի անվան դպրոցի 9 «բ» դասարանում, սարոյանական իմաստուն, խոհափիլիսոփայական ասույթներով համեմված, մի ինքնատիպ և ուսուցողական հրաշալի, գրողին արժանի խնկարկում էր£ Պատմական Հայաստանի բնության հոգեթով տեսարանների, գրողի լուսանկարների էկրանավորված կադրերի կողքին, երաժշտության ուղեկցությամբ ընթերցվում էին Սարոյանի բոլոր այն ասույթները, որոնք բնութագրում են գրողին, նրա մարդկային և հայեցի նկարագիրը£ Աշակերտների շուրթերից հնչող սարոյանական ասույթները, ինքնակենսագրական հետաքրքիր անցքերը ներկա գտնվող ուսուցիչներին, հյուրերին մտովի տեղափոխեցին Սարոյանի կերտած աշխարհը, նրա նախնիների ծննդավայրը£ Բարեհամբավ և հմուտ մանկավարժի` հայոց լեզվի և գրականության սիրված ուսուցչուհի, բանաստեղծուհի Մարինե Բադալյանի և ինֆորմատիկա առարկայի նույնքան նվիրյալ ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանի ջանքերը նպատակաուղղված էին աշակերտներին` ոչ միայն աշխարհաճանաչ հայազգի մեծ գրողի կյանքին, գործունեությանը առավելագույնս ծանոթացնելուն, այլև Սարոյանի` աստվածաշնչյան հար և նման ասույթներին հաղորդակից դարձնելուն£ Այսինքն` միջոցառում-դասը և° ուսուցողական, և° դաստիարակչական առումով հաջողված էր, որի վառ ապացույցը տարբեր դպրոցներից միջոցառմանը ներկա տնօրենների, հայոց լեզվի և գրականության ուսուցիչների, նույն դպրոցի տնօրեն պարոն Հարությունյանի, ինչպես նաև դպրոցի նախկին տնօրեն Անգին Կարապետյանի ջերմ ելույթներն ու շնորհավորանքներն էին թե° աշակերտներին, թե° ուսուցիչներին£ Բացառված չէ, որ այդ երեխաների շարքում են Հոմեր Մաքոլիները, որոնց մեծն գրողը պատգամել է անգամ ծանր պայմաններում առաքինի, ազնիվ ապրելու բարոյախո սությունը` «…Փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց… Բարին երբեք չի վերջանում£ Եթե վերջանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա»£

Կարինե ԱՎԱԳՅԱՆ