ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ գաղտնիքն ի°մն է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվարը հորս մահն էր. ես չէի պատկերացնում, որ հոգեկան ցավը կարող է այդքան անհաղթահարելի լինել£ 2007 թ. մարտի 2¬ին մահացավ քաղցկեղից` իմ աչքի առաջ` 15 րոպե հոգեվարքից հետո£ Դա ինձ համար մեծ ցնցում էր£ Մենք պարզապես անզոր ենք մահվան առջև£ Եվ ամեն օր մի տարօրինակ, նոր զգացողություն եմ բացահայտում, որ ցավն աստիճանաբար ավելի է ուժգնանում£ Սեփական օրինակով ես հասկացա, որ անիմաստ են` «Ժամանակը մեղմացնում է ցավը» կամ «Ժամանակը բուժում է ամեն ինչ» ձևակերպումները£ Հայրս մահացավ ուրբաթ օրը` երեկոյան, իսկ առավոտյան ես պայմանավորվել էի առողջապահության նախարարի հետ, որ փորձենք մի տարբերակ ևս` «Արմենիկումը»£ Չհասցրեցինք£ Գիտեմ` դա էլ ոչինչ չէր փոխելու, բայց մեղքի զգացողությունը, որ այդուհանդերձ չհասցրեցի` առայսօր ուղեկցում է ինձ£ Կարծում եմ` մինչև կյանքիս վերջ ինձ հետապնդելու է այդ մտատանջությունը£ Հարազատ մարդու կորստին, ահագնացող կարոտին միանում է այդ մեղքի զգացողությունը, և կսկիծն ավելի է ամրապնդում իր դիրքերը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Ես իմ տեսակով շատ կոսմոպոլիտ անձնավորություն եմ և հայրենասեր եմ£ Չնայած, հայրենասիրությունը, ի տարբերություն շատերի, այլ կերպ եմ պատկերացնում. ինձ չի թվում, որ հայրենասեր լինելու համար պետք է կոկորդ պատռելով ամբիոնից ինչ¬որ ամպագորգոռ հայտարարություններով շահարկեմ այդ սուրբ հասկացությունը£ Ընդհանրապես, այն մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են բարձր արժեքների մասին, վստահ եղեք, որ նրանց մեծամասնությունը այդ զգացողությունները չունի£ Ես միշտ հիշում եմ Հրանտ Մաթևոսյանի մի նկատառումը. երբ նրան հարցրել են, թե ինչու ցեղասպանության թեմայով չի գրում, ասել է` «Մարդն իր վշտի, ցավի մասին չի կարող բարձրարժեք ստեղծագործություն գրել»£ Ես համամիտ եմ. ինչպե՞ս կարող է մարդը նստել և գրել, ոնց են իր տատիկին անարգել£ Երբ որ ցավը խորապես զգում ես` չես կարող դրա մասին բարձրագոչել£ Իսկ բառարանային ձևակերպումներով` մշտամատույց հայեցիության պարագայում` զգացմունքները շինծու և սնամեջ են£ Այնպես որ, ես հայ եմ և հպարտ եմ, որ հայ եմ£ Գուցե այլ երկրում, ասենք, Մեքսիկայում ծնված լինելու դեպքում էլ լավ մեքսիկացի կլինեի… Չգիտեմ, չեմ մտածել այդ հարցի շուրջ, թե ի՞նչ ազգի ներկայացուցիչ կուզենայի լինել£ Համակրանքի առումով էլ` ազգերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ. ես հատուկ համակրանք ունեմ խելացի մարդկանց հանդեպ` անկախ նրանց ազգային պատկանելությունից£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, որն այժմ կբարձրաձայնեիք£ - Առհասարակ ինձ համար միշտ մերժելի է եղել անձնականի հրապարակայնացումը£ Օրինակ` հեռուստատեսությամբ հանրահայտ մարդիկ իրենց կյանքը հանրային սեփականություն են դարձնում, մանրամասնում նվիրական զգացմունքները£ Ես պատկանում եմ այնպիսի գործիչների թվին, ովքեր երբեք չեն թույլատրում այլոց` ներխուժել իրենց անձնականի մեջ£ Իմ կյանքը, իմ ընտանիքը իմ ամրոցն է, և երբևէ, որևէ մեկին թույլ չեմ տա քչփորել այն£ Իմ գաղտնիքն ի°մն է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Երևի թե առեղծվածային չէ, բայց ամեն անգամ ես զարմանում եմ մարդկային ցածրոգության անսահմանության վրա£ Եթե հիշում եք, Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսում շատ հետաքրքիր մի միտք կար£ Հերոստրատը` այդ հայտնի տաճարներ այրողը, լինելով բացասական կերպար, ինքն իր համար բացահայտում է մարդկային լկտիութ յունը և ամեն անգամ ասում է. «Մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»£ Եվ քանի որ քաղաքականությունը նման իրադրություններին նպաստող դաշտ է, հաճախ եմ բախվում այդպիսի իրավիճակների` ամեն անգամ ստիպված լինելով հիշել Գորինի այդ հայտնի արտահայտությունը£ Այսինքն` ինչքա՞ն կարող է մարդն ընկնել£ Այդ առումով բավական իմաստալից է և Վասիլի Շուկշինի ձևակերպումը. «Ցածրից էլ ներքև ես իջնում, և նույնիսկ քեզ համար է հետաքրքիր դառնում»£ Դժբախտաբար` հաճախ եմ մարդկանց մեջ բացահայտում ստորության այնպիսի շերտեր, որոնք առեղծվածի չափ անընկալելի են ինձ համար£ - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ - Մանկության շատ հուշեր իրենց հետքն են թողել իմ կյանքում և երբեմն վերարտադրվում են երազի տեսքով£ Օրինակ` ճիշտ է, դպրոցն ու ինստիտուտը գերազանցությամբ ավարտեցի, բայց որոշակի խնդիրներ ունեի մաթեմատիկա առարկայից£ Ու քանի որ հայրս մաթամատիկայի մասնագետ էր, նրա հետ նախապես պարապում էի տնային առաջադրանքները, ապա նոր գնում էի դասի£ Քանի տարի է անցել, բայց առայսօր երազում տեսնում եմ, որ մաթեմատիկայի դասատու Նազարյան Շավարշը ինձ կանչում է գրատախտակի մոտ` լուծելու այդ տհաճ վարժությունը£ Ծանր հիշողություն է, որովհետև դժվարությամբ եմ հաղթահարել այդ առարկան, թեպետ միշտ «5»¬եր էի ստանում£ Մեկ էլ հիշում եմ, որ ծնողներիս հետ Գելենջիկում էինք£ Գեղեցիկ երեխա էի, և երբ մի անգամ ծնողներս մտել էին դեղատուն, իսկ ես սպասում էի դրսում, գնչուների թափառախումբ է անցնում£ Մի քանի կոնֆետային վիտամիններով նրանք գայթակղեցին ինձ ու տարան իրենց հետ£ Մոտավորապես կես ժամ ծնողներս անհանգստացած ինձ էին փնտրում£ Հետո միլիցիոները հայտնաբերեց ինձ, և ամեն ինչ հարթվեց£ Այդ պահի ապրումը, որ ծնողներիս այլևս չեմ տեսնելու` անմոռանալի հուշ է դարձել£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ