ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԵՐԸ


Դեկտեմբերի 7¬ի ահավոր երկրաշարժը անտարբեր չթողեց աշխարհի ժողովուրդներին£ Ադրբեջանում գտնվող Մերձբալթյան զինօկրուգի ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը պահեստազորից զորակոչված փրկարարներով Նասոսնի օդանավակայանից մեկնեց Լենինական և դեկտեմբերի 11¬ին վաղ առավոտյան վթարի ենթարկվեց Արթիկի շրջանի լեռնատարածքում` օդանավակայանից 20 կմ հեռավորության վրա£ Բացի ինքնաթիռի անձնակազմից, աղետյալներին օգնության էին շտապում յոթ տասնյակից ավելի փրկարարներ` ռուսներ, լեզգիներ, թալիշներ, քրդեր և մեկ հայ£ Այդ վթարի պատճառը, ինչպես պարզվեց հետագայում, ԻԼ¬76¬ի անձնակազմի անփութությունն էր, որը պետք է, մասնագիտորեն հաշվի առներ Շիրակի դաշտավայրի լեռնակլիմայական պայմանները. բարձրությունը ծովի մակերեսից` ի տարբերություն մերձկասպյան և ճիշտ ճնշման տվյալներ գրանցեր համակարգում£ Բացի դրանից, անհրաժեշտ էր հաշվի առնել թռիչքի գիշերային պայմանները, տեսադաշտի բարդությունը` բացակայությունը£ Լենինականի օդանավակայանի բարձրությունը ծովի մակերեսից 1500 մ, վթարի տեղը` 1700 մ ավելի է, օդի ճնշումը զգալիորեն տարբեր էր և չգրանցված£ Ինքնաթիռը պայթեց` դիպչելով սարին, և հրդեհ բռնկվեց, որի ժամանակ երկաթն էր հալվում£ Օգնության հասած հրշեջ մեքենաները որոշակի աշխատանք կատարեցին, բայց փրկելու հնարավորություն չկար£ Միայն շարքային Փ. Բալաևը, պատահաբար, թե բախտի բերմամբ, ԿԱՄԱԶ մեքենայի թափքում քնած` մեքենայից թռել էր կրակի վայրից դուրս և փրկվել, ստացել համապատասխան բուժօգնություն հիվանդանոցներում£ Տողերիս հեղինակը եղել է շարքում աղետի վայրում, նշանակվել ստորաբաժանման ղեկավար` հետևանքների վերացման համար£ Այդ աղետի հետևանքներն անհամեմատելի էին մինչ այդ տեսածներից` Լենինականում և Ախուրյանում, որտեղ փրկարար զինծառայողները ասում էին. «Ընկեր գնդապետ, տեսեք, թե ցեմենտը որքան քիչ է, միայն ավազ է»£ Ենթադրվում էր` ԻԼ-76 ինքնաթիռի բոլոր զոհվածներին հուղարկավորել Լենինականի գերեզմանատանը£ Բայց Ադրբեջանի ղեկավարները տարան «իրենց» 50 ազգայիննե րին, Լատվիա ուղարկվեց ինքնաթիռի անձնակազմի 9 անդամների դիակները, մյուսները հուղարկավորվեցին Լենինականում£ Արթիկի զորամիավորման և շրջանի ղեկավարության աջակցության շնորհիվ վթարի հետևանքները շուտ վերացվեցին և 1988 թ. դեկտեմբերի 28¬ին վթարի տեղում կանգնեցվեց հուշարձան, որը տեսանելի է Մարալիկից 1,5 կմ դեպի Լենինական տանող ճանապարհից£

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գեներալ-լեյտենանտ