Ճշմարիտ հայրենասիրություն


Երկրաշարժի 20-րդ տարելիցից մեկ օր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականություն դարձրեց գյումրեցի 11 անօթևան ընտանիքների երազանքը: Հայկական ընկերության բարի կամքի շնորհիվ` հնարավոր դարձավ օգնել 11 անօթևան ընտանիքների, որոնք տեղափոխվեցին իրենց պարզ ու բարեկարգ բնակարանները մինչև հայաստանյան ցրտաշունչ ձմեռվա վրա հասնելն ու դիմավորել Նոր Տարին նորոգված հավատով և նոր երազանքներով: - Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային և մտածում ենք մեր ազգի մասին, - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: