Գործարքի գումարը դեռ հայտնի չէ£


Ի դեպ` 2010 թ. հունվար ամսին նույն` Ստեմֆորդի աճուրդում 180 էջանոց այդ օրագիրն արդեն ներկայացվել էր` 60 հազար դոլարի դիմաց£ Սակայն գնորդ չէր հայտնվել, և գինն իջեցվել էր 35 հազար դոլար£ Գերմանացի բժիշկ Յոզեֆ Մենգելեն 2¬րդ աշխարհամարտի տարիներին Աուշվից ճամբարում անձամբ զբաղվում էր կալանյալների ընտրասերմամբ (սելեկցիա)£ Նրա կարգադրությամբ ոչնչացվել է շուրջ 400 հազար բանտարկյալ£ Պատերազմից հետո մարդասպան-բժիշկը փախել է Բրազիլիա, որտեղ 1960 թ. սկսել է հուշեր գրել, որոնցում շարադրել է իր գաղափարները` գենետիկորեն «կապուտաչյա արիացիների» «մաքուր» ռասա ստանալու վերաբերյալ£ Նրան այդպես էլ չեն հայտնաբերել` դատարանին հանձնելու համար£ Մենգելեն հենց Բրազիլիայում էլ վախճանվել է` 1979 թ.£