Այսուհետ անթաքույց` նաև բանակում


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը և Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Մայք Մալենը Սենատում լսումների ժամանակ հայտարարել են զինված ուժերում համասեռամոլների կացության օրինականացման ուղղությամբ աշխատանքների մասին (գրել է The New York Times¬ը)£ Սպասվում է, որ զինվորական բարձրագույն պաշտոնյաների այս նախաձեռնությունը կհանգեցնի 1993¬ին ընդունված օրենքի պահանջների վերացմանը£ Իսկ այդ օրենքի համաձայն` համասեռամոլ¬զինծառայողների առնչությամբ գործում էր «չեն հարցնում` մի ասա» սկզբունքը£ Այսինքն, բանակում ծառայել արգելվում է այն զինծառայողներին, ովքեր բացահայտորեն խոստովանում էին իրենց հակումերը£ Միաժամանակ էլ հրամանատարներին արգելվում էր զինվորներին հարցեր տալ` նրա սեռական կողմնորոշումների մասին£ Բացի այդ, օրենքը նախատեսում է զինվորականին զորացրել այն դեպքում, եթե նրա ոչ ավանդական կողմնորոշումն ապացուցված է հատուկ քննությամբ և 3¬րդ անձի դիմումի առկայության դեպքում£ Այդ օրենքն ընդունվել էր 1993 թ.` նախագահ Բիլ Քլինթոնի օրոք£ Ժողովրդավար¬նախագահն այն ժամանակ ցանկացել է վերացնել բանակում ծառայող «երկնագույնների» սահմանափակումները, սակայն Կոնգրեսը դեմ է եղել£ The Wall Street Journal¬ի հարցման արդյունքներով` Զինված ուժերում ծառայող համասեռամոլների նկատմամբ սահմանափակումները վերացնելու օգտին արտահայտվել է ամերիկացիների 69 %¬ը (1993¬ին` 43 %¬ը)£ Army Times¬ի տեղեկատվությամբ` իրենց այս հակումների պատճառով 2009¬ի ընթացքում ԱՄն¬ի բանակից արձակվել է 428 մարդ, իսկ 2008¬ին` 619£