Ինչպիսին կլինի տարին` անձամբ Ձեզ համար


Ըստ համրանք (նումերոլոգիա) կոչվող գիտության` մեր կյանքը բաղկացած է փուլերից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունն 9 տարի է£ Թերևս դրանով են պայմանավորված այն պնդումները, որ 9 տարին մեկ մեր կյանքում կրկնվում են լավ ու վատ դեպքերը, հաջողականությունն ու դժվարությունները£ Դժվար է ասել` ճի՞շտ են արդյոք այս տարվա մասին «պատմող» թվերը£ Այսպես թե այնպես` ժամանցի համար, կարծում ենք` կարելի է դրանով էլ զբաղվել£ Ինչպես արդեն նշել էինք 2009¬ի տարեվերջյան «Ավանգարդում»` 2010¬ի թիվը 3¬ն է (2+0+1+0)£ Նույն սկզբունքով դրան գումարեք ձեր ծննդյան ամսվա և օրվա թվերը£ Դիցուք` 27 հունիսի. 3+27+6=36=3+6=9£ Այս ամիս-ամսաթվին ծնվածի համար 2010 թվականը վերոնշյալ փուլի 9¬րդ տարին է£ Փորձեք հիշել` ինչպիսին է եղել 2002¬ը ձեզ համար. 2010¬ն իր «տոնայնությամբ» նման կլինի դրան£ Ներկայացվող աղյուսակը բոլորին կհուշի, թե ընդհանուր առմամբ ինչ է խոստանում կամ ինչից է զգուշացնում ընթացիկ տարին£ 9-ամյա փուլի 1¬ԻՆ ՏԱՐԻ. 2010¬ը ձեզ այցելում է «Կյանքից վերցրու ամեն ինչ» նշանաբանով£ Ծրագրեր կազմեք և համարձակորեն իրականացրեք դրանք£ Մի վախեցեք նոր գաղափարներից ու առաջարկություններից` եթե նույնիսկ դրանք սկզբում անիրագործելի թվան£ Հիշեք, որ այս տարի դուք հիմքեր եք ստեղծում նոր սկսվող փուլի` նաև առաջիկա 8 տարիների համար£ 2¬ՐԴ ՏԱՐԻ. Այս տարի բոլոր հիմքերն ունեք` սպասելու այն ամենի արդյունքին, ինչին ձգտել և ինչի ուղղությամբ ջանացել եք անցյալ տարի£ Սակայն ձեռքերը ծալած նստել ու միայն սպասել` անհեռանկար է. ամրապնդեք հաջողությունները£ Առաջընթացի համար ձեզ խիստ անհրաժեշտ են հուսալի զինակիցներ£ Այս տարին շատ բարեհաջող է` անձնական կյանքի համար£ Մանավանդ` եթե դեռ որոնում եք ձեր 2¬րդ կեսին, շատ հավանական է, որ կգտնեք հենց 2010¬ին£ 3¬ՐԴ ՏԱՐԻ. Տարին թեթև ու անհոգ կլինի£ Ավելի հաճախ շփվեք հաճելի մարդկանց հետ ու զվարճացեք£ Հաջողությունը ձեզ սպասում է ընկերական միջավայրում, երեկույթներում ու տոնակատարություններում£ Աշխատանքում ևս ամեն ինչ շատ լավ կդասավորվի, այն էլ` առանց լրացուցիչ ջանքերի£ 2010¬ը կպարգևի բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ, որոնք կարող են նաև վերաճել բուռն, բայց ոչ մշտական սիրավեպերի£ 4¬ՐԴ ՏԱՐԻ. 9¬ամյա փուլի առաջին 3 տարիները հիմքեր ստեղծելու շրջան են եղել. հիմա հիմնական աշխատանքի ժամանակն է£ Համառություն ու բարեխղճություն ցուցաբերեք` հիշելով, որ հաջողությունն ամրապնդելու, նպատակների իրագործման համար այս տարի ձեր ներդրած ջանքերն անպայմանորեն կարդարացվեն£ Ինչ վերաբերում է անձնական կյանքին` թեթև սիրավեպեր մի սկսեք. 2010¬ը փոխադարձ վստահության ու բարեկամության վրա հիմնված շիտակ հարաբերությունների տարի է£ 5¬ՐԴ ՏԱՐԻ. Պտուղները քաղելու ժամանակն է£ Հրապուրիչ ու անսպասելի իրադարձություններ են սպասվում, ճամփորդություններ, հետաքրքիր ծանոթություններ£ Իսկ կարևոր ու պատասխանատու որոշումներն ավելի լավ է` հետաձգել£ Թողնել ապագային£ Այս տարին անձնական կյանքի ծաղկման շրջան է£ Միայնակները կարող է հանդիպեն իսկական, երկար սպասված սիրուն. ամուսնացածներն իրենց երկրորդ կեսի մեջ կհայտնաբերեն դրական նոր գծեր: Հարաբերություններում թարմություն ու նորություններ կմտնեն£ 6¬ՐԴ ՏԱՐԻ. Տարին հանգիստ ու սահուն է ընթանալու£ Լավագույն ժամանակահատված է` ընտանեկան օջախ ստեղծելու£ Աշխատանքը կմղվի 2¬րդ պլան, և դա հրաշալի է£ Նորոգեք, վերակառուցեք, նորովի ձևավորեք ձեր բնակարանը£ Միայնակ լինել ցանկանալու դեպքում օգտակար կլինի մշակութային հաստատություններ հաճախելը£ 2010¬ը կնշանավորվի նյութական հաջողությամբ և ամենահաճելին այն է, որ այդ հաջողությունն ինքն իրեն կայցելի ձեզ` առանց ձեր ջանքերի£ 7¬ՐԴ ՏԱՐԻ. Մտորումների, ապրածն ու ծրագրերը վերաիմաստավորելու ժամանակ է, որը պարբերաբար կուղեկցվի մենակ մնալու ցանկությամբ£ Ձեզ հաճախ կպաշարեն կասկածներն ու հոգեկան ցնցումները£ Գործերն էլ անաղմուկ կընթանան£ Մեծ է ճամփորդելու և անակնկալ նվերներ ստանալու հավանականությունը£ 8¬ՐԴ ՏԱՐԻ. Եթե նախորդ 7 տարիներին ճիշտ ուղղությամբ եք առաջ շարժվել, ուրեմն այս տարի կհասնեք ցանկալի նպատակին£ 2010¬ը հաջողակ կլինի հատկապես գործարարների ու նրանց համար, ովքեր կարևորում են աշխատանքային առաջխաղացումը£ Կարևոր է, որ չվախենաք պատասխանատվություն ստանձնել£ 9¬ՐԴ ՏԱՐԻ. Անցյալին հրաժեշտ տալու ժամանակն է£ Ավարտին հասցրեք սկսած բոլոր գործերը£ Համարձակորեն դեն նետեք ոչ պիտանի իրերը, հեռացեք անհաճո մարդկանցից£ Ճիշտ ժամանակն է` սեփական առողջությամբ զբաղվել. եթե նույնիսկ գանգատներ չունեք, միևնույն է` հետազոտվեք ու լավ հանգստացեք£ Առջևում 9¬ամյա նոր փուլն է. ուրեմն հանգիստ կշռադատեք ամեն ինչ և հիմնավորապես ծրագրեք այն ամենը, ինչով կցանկանայիք զբաղվել նոր փուլում£