ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2010


Արևելյան հաշվարկներով` 2010 թ. կամ Վագրի տարին սկսվում է փետրվարի 14¬ից£ Այս վագրի տարերքը մետաղն է, թալիսմանը` արծաթը£ Իսկ մետաղին բնորոշ են վճռականությունն ու նախաձեռնողականությունը, որոնք (չգիտես` ինչու) տղամարդկային բնութագրեր են համարվում£ Ընդհանուր առմամբ` ընթացիկ տարին աստղագետները հաջողակ են գնահատում, բայց նաև զգուշացնում, որ հիմնավորապես հանգստանալու հույս ոչ մեկը չպետք է ունենա, քանզի հպարտ Վագրը յուրաքանչյուրին իր հնարավոր մրցակիցն է համարում£ Այնպես որ` շատերը կունենան դժվարին ընթացք` երբ վեհությունն ու ունայնությունը կողք¬կողքի են քայլելու£ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2010¬ին գործարարության ու քաղաքական ոլորտում ի հայտ կգան նոր առաջնորդներ£ Այդ անհատականությունները, անձնատուր չլինելով համաշխարհային տնտեսական ճգաժամին ու գուցե նույնիսկ դրա շնորհիվ կկարողանան հաջողություններ արձանագրել և նոր մակարդակի բարձրացնել իրենց ընկերությունները£ Այդ առաջընթացին, սակայն, կնախորդեն հետաքրքրությունների սուր բախումներ, նենգադուլներ, որոնք կստիպեն նոր կադրեր որոնել, բացահայտել վստահելի համարված աշխատակիցներին ու գործընկերներին£ Իսկ իսկապես հավատարիմ գաղափարակիրներն ու աշխատակիցները վաստակած պարգևների կարժանանան£ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևի թե պատահական չէ, որ այս Վագրը գալիս է եվրոպական Սուրբ Վալենտինի օրը£ Այնպես որ` արևելյան ու արևմտյան մշակույթների այդ զուգորդումը նույնպես հուշում է, որ տարին սեր և ռոմանտիկա է խոստանում£ Տարասեռ մտերիմների հարաբերություններն ավելի կջերմանան, հավատարմությունն է°լ ավելի կմեծանա£ Ընտանեկան հարաբերությունները ևս կամրապնդվեն, իսկ նույն հարկի տակ չապրող կամ ամուսնական գրանցում չունեցող զույգերը վերջապես կվճռեն օրինականացնել իրենց կապը£ Ընտանեկան կյանքի համար աստղերը բարեպատեհություն են խոստանում, որովհետև Վագրը նախընտրում է մեծ ընտանիքով ապրել և խնամքով հոգում է իր զավակների մասին£ Վագրի տարում ծնվածներն առանձնանում են հարցասիրությամբ, ձեռներեցությամբ և սովորելու մեծ ցանկությամբ£ Բայց լավ կլինի, որ ծնողները նրանցից կարգապահություն պահանջեն ու տոկունության վարժեցնեն, այլապես այդ վագրիկները կարող են վատնել ուժերն ու ունակությունները` միանգամից ամեն ինչի ձեռք գցելով և ոչ մի գործ ավարտին չհասցնելով£ Վախենալ պետք չէ` եթե վագրիկներին մշտապես կապտուկներով ու ճանկռվածքներով տեսնեք. տարիքի հետ նրանք ավելի ճարպիկ կդառնան, և վնասվածքներն էլ կնվազեն£ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Ահեղ ու անկոտրում Վագրը վստահ է, որ իր մորթու քողարկաներկ շերտերն իրեն հրաշալիորեն թաքցնում են թշնամիներից. այդ պատճառով էլ նա համարձակվում է գաղտագողի մոտենալ հակառակորդին և զոհի վրա հարձակվել շատ մոտ տարածությունից£ Մարդկային հասարակությունում դա կարող է խայտառակ վիճաբանության, նույնիսկ սոցիալական հուզումների առիթ դառնալ, որովհետև դրա հետևանքով պարբերաբար կոտնահարվի մասնավոր ունեցվածքն ու անձնական կյանքի փակ էջերն ի հայտ կբերվի£ Գուցեև ավելի ընդգծվի տարբեր խավերի կենսամակարդակների տարբերությունը, բայց ընդհանուր առմամբ 2010¬ը մեծ անջրպետներ չի առաջացնի հարուստների ու աղքատների միջև£ Ընդհակառակը, ձեռներեց ու համարձակ մարդկանց գերազանց հնարավորություն կընձեռվի` վերելքի համար£ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ վագրը մաքրություն, ջերմություն ու քնքշանք սիրող կատու է և միայն դրանց առկայության պարագայում է իրեն լավ զգում£ Ուրեմն` եթե մարդը հարմարավետություն ստեղծի իր տանը, ապա Վագրի տարին նրա հանդեպ անտարբեր չի գտնվի ու կվարձատրի նրան£ Այսուհանդերձ, որքան էլ բարեկամաբար նա ձեզ վերաբերվի` չի կարելի անտեսել նրա սուր ճանկերն ու չանչերը£ Դատարկ ու աղքատ տներում նա ցույց կտա իր դաժան բնավորությունը£ Ի դեպ, Վագրը նաև տխրություն ու թախիծ չի սիրում. ահա թե ինչու 2010¬ի աստղագուշակը խորհուրդ է տալիս չհրաժարվել հաճույքներից` անկախ տարիքից£