Երկխոսություն «Այգաբացի տասնօրյակին»


Այս էլ ահա 11¬րդ փետրվարը, Հայաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում որպես նորաստեղծ ավանդական հանդիսաշար, մեր արվեստասեր հանրությանն է ներկայացնում Իրանի հնամենի ու արդի մշակույթի նշանակալից երևույթները£ Պատմականորեն ձևավորված հայ¬իրանական բարիդրացիական հարաբերությունները, վերջին 10 տարիներին զարգացվող միջպետական համակողմանի կապերով, համատեղ գործունեության շոշափելի նվաճումներ են արձանագրում£ Երկու ժողովուրդների միջև դյուրացող փոխըմբռնումը, գաղտնիք չէ, խորանում է փոքրաթիվ աշխատակազմի նպատակասլաց ջանադրությամբ տարատեսակ միջոցառումներ նախաձեռնող ու պատշաճ հանրաճանաչ մամբ իրականացնող մշակույթի կենտրոնի շնորհիվ£ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան այդ կարևորագույն օղակի անմար եռանդն ուղղորդող մշակույթի խորհրդական Ռեզա Շաքիբայի հետ մեր աշխատակից Նվարդ Ասատրյանի առանձնազրույցով յուրովի արժևորում ենք կենտրոնի բազմաշերտ 10-ամյա «երթուղու» հիշարժան հանգրվանները£ - «Ավանգարդ»¬ի ընթերցողը լավատեղյակ է Ձեր գլխավորած կենտրոնի իրագործած մշակութային միջոցառումներից շատերին£ Հետահայաց ընդգրկումով, խնդրեմ, ներկայացրեք նրան Ձեր ամփոփ գնահատականը` մատնանշելով կայացած խոշոր նախագծերն ու դրանց դերը` հայ¬իրանական միջպետական մշակութային նոր եռամյա համաձայնագրի ուղենշային բովանդակության հստակեցման, ճշգրտման տեսակետից£ - Շնորհակալ եմ բարի խոսքերի համար և ցանկանում եմ նշել« որ երրորդ հազարամյակում մշակութային դիվանագիտությունը երկրների և ազգերի միջև կապերի հաստատման գործում դրական և ազդեցիկ դեր է կատարում: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դեռևս հեռավոր անցյալում ձևավորված պատմամշակութային հարաբերությունները ներկայումս զարգանում են սիրո ու բարեկամության հունով: Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը ջանացել է երկու երկրների ժողովուրդների համար մշակութային հարաբերություններում մի նոր պատուհան բացել: Իրանի արվեստի և մշակույթի ականավոր գործիչներին Հայաստանի բնակչությանը ներկայացնելուց բացի փոխադարձաբար իրանցիներին ենք ներկայացնում հայ արվեստի և գրականության գործիչներին` կազմակերպելով նրանց պարբերական փոխայցելությունները: Օրինակ, հունվար ամսին մշակույթի կենտրոնի աջակցությամբ Հայաստանից Իրան հրավիրվեց գեղանկարչության մեկ ցուցահանդես և մեկ թատերախումբ« որոնք լայն արձագանք գտան: Անկասկած« մշակութային հարաբերությունների սերտացումն ազդում է նաև մյուս հարաբերությունների վրա և առավել ամրապնդում և ընդլայնում դրանք: Ինչպես ինքներդ նշեցիք` մեր կենտրոնի ջանքերը մինչ օրս եղել են արդյունավետ և բավական ակտիվ` նպաստելով երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը£ Հուսով եմ« որ հետագայում նույնպես մեր մշակութային գործունեությամբ կնպաստենք բոլոր ասպարեզներում երկու երկների բարեկամության սահուն զարգացմանը: - Ինչպիսի՞ նոր մշակութային նախաձեռնություններով եք մտադիր սերտացնել հայ¬իրանական մշակութային երկխոսության փոխարդյունավետությունը£ - Մշակույթի կենտրոնն իր գործունեությունը ծավալում է հիմնականում երկու ուղղությամբ` հասարակական տեղեկատվության ապահովում ու երկու երկրների մշակույթի և գիտության գործիչների երկխոսության ծավալում: Հասարակական տեղեկացվածության ապահովման նպատակով սովորաբար կազմակերպում ենք Ֆիլմերի ցուցադրություն« թատերական ներկայացումներ« շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և մի շարք այլ միջոցառումներ: Գիտության և մշակույթի գործիչների երկխոսության ձևավորման բնագավառում կարևորում ենք կլոր սեղանների և քննարկումների անցկացումը: Անցած տարվա մեր կարևոր միջոցառումներից էր «Հայաստան-Իրան. գրական-մշակութային կամուրջներ» երկխոսությունը« որի ընթացքում Իրանից Հայաստան էին ժամանել մի խումբ գրականագետներ« գրողներ և մշակույթի գործիչներ: Նրանք արդյունավետ երկխոսություն ծավալեցին իրենց հայ գործընկերների հետ: Մշակույթի կենտրոնն անչափ կարևորում է նաև պարսկերենից հայերեն և հակառակը թարգմանված գրքերի հրատարակումը£ Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին` նախատեսել ենք 2010¬ին սերտացնել նաև ոչ պետական կազմակերպությունների և հատկապես կանանց ու երիտասարդների շրջանում գործունեութ յուն ծավալող ՀԿ-ների միջև կապը: Նախատեսում ենք կրթամշակութային օջախների տնօրենների և համապատասխան մասնագետների փոխայցելություններ: - Լինելով ակտիվ մասնակիցը Հայաստանի կրթամշակութային առօրյայի` ինչպե՞ս եք գնահատում այն, ի՞նչ իրադարձային երևույթներ են դաջվել Ձեր մտապատկերում, հուզել, հոգեկան բավականություն պատճառել և մտորելու տեղիք տվել£ - Իմ կարծիքով` մշակույթի և կրթության բնագավառում իրականացվող բոլոր միջոցառումները բավական հագեցած և արդյունավետ են£ Մեր ջանքերն ավելի շատ պետք է ուղղված լինեն այդ ծրագրերում բարոյական և մարդկային արժեքների գերակայության տարածմանը: Անհրաժեշտ է ամեն կերպ գնահատել մարդկային արժանիքներն ու բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը: Մենք կաշխատենք« որպեսզի հայ մտավորականների« գիտնականների և արվեստի գործիչների ձեռքբերումներին տեղեկացված լինի նաև Իրանի ժողովուրդը` իհարկե փոխադարձաբար հայ ժողովրդին ծանոթացնելով Իրանի ներկայիս ձեռքբերումներին: Միայն այս դեպքում կարող են երկու երկրների գործիչները ճանաչել միմյանց և շփվել: Արդեն կարելի է սերտացնել առկա հարաբերություններն` ավելի շատ օգտվելով իրանցի արվեստագետների փորձից և հնարամտությունից« իհարկե եթե հայաստանյան համապատասխան օղակների և կենտրոնների կողմից ևս ցուցաբերվի անհրաժեշտ շահագրգռվածություն: Օրինակ, կինոյի բնագավառում Իրանն առանձնահատուկ դիրք ու համբավ ունի և, ցանկության դեպքում, կարող է օգտակար լինել հայ կինոգործիչներին: - Ո՞րն է լինելու 2010¬ի գլխավոր իրադարձությունը` ըստ Ձեր ղեկավարած կենտրոնի աշխատանքային ծրագրի£ - Մեր հիմնական գործունեությունը ծավալելու ենք մի քանի ուղղություններով« 1. Մշակութային և մտավոր կենտրոնների« կանանց« երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպությունների« արվեստի« գրականության և կրթության բնագավառում գործունեություն ծավալող կառույցների միջև հարաբերությունների ընդլայնում: 2. Արվեստի և գրականության ոլորտի գործիչների և կազմակերպությունների հետ համագործակցության սերտացում« համատեղ միջոցառումների« փորձի« գաղափարների և տեղեկատվության փոխանակման կազմակերպում: 3. Երկու երկրների արվեստի և մշակույթի գործիչների ստեղծագործությունների ճշգրիտ և պատշաճ ներկայացում երկուստեք: 4. Երկու երկրների լրատվամիջոցների և լրագրողների միջև անմիջական կապի և սերտ համագործակցության ձևավորում ի նպաստ հասարակական տեղեկացվածության ընդլայնման: 5. Աջակցություն իրանահայ արվեստագետներին` իրենց հայաստանաբնակ գործընկերների հետ ծանոթանալու հարցում: - Ո՞րն է լինելու 2010-ի գլխավոր միտումը Ձեր ղեկավարած մշակութային կենտրոնի գործունեության£ - Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ձեզ բարի խոսքերի համար` ասեմ« որ իմ կարծիքով« ազգերի և երկրների ճանաչողության և տեղեկացվածության ընդլայն ման հետ կսեղմանա նրանց խնդիրների շրջանակը« քանի որ զավթողական պետություններն աշխատում են ամեն կերպ նեղացնել երրորդ աշխարհի երկրների մտահորիզոնն ու մշակութային տեղեկացվածությունը« դրանով իսկ պահպանելով իրենց մշակութային« քաղաքական և տնտեսական գերիշխանությունը: Ես համոզված եմ« որ մեր երկու պետությունների մարդկանց և մշակույթի գործիչների միջև կապերի հաստատումն ու զարգացումը կնպաստի հասարակական« քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը£ Եվ մենք ականատես կլինենք հիշյալ բնագավառների ծաղկունքին: Եվ Իրանը« և Հայաստանը բարոյամետ երկրներ են և անչափ կարևորում են ընտանիքն ու ազգային« հոգևոր և մշակութային կառույցները: Այս սկզբունքի պահպանումը կայուն հիմք է դառնում« որպեսզի մեր երկու ազգերը խորապես պահպանեն և հարգեն միմյանց հոգևոր արժեքները` միաժամանակ պատշաճ կերպով իրականացնելով հասարակական և մշակութային համագործակցություն: Բարեբախտաբար Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը քաղաքակիրթ են, ըստ արժանվույն են գնահատում արվեստի և մշակույթի գործերը, ինչը հեշտացնում է մշակույթի բնագավառում աշխատողներիս գործը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ