Խանդի զոհերը


47-ամյա Նատալյա Ուիլսոնը (Լեշչենկո) Վաշինգտոնի արվարձանում հաշվեհարդար է տեսել ամուսնու նախկին կնոջ ու նրա 8-ամյա որդու հետ£ Սպանվածը 2003 թ. Սոֆիայում գնդակահարված բուլղար միլիարդատեր Իլյա Պավլովի քույրն է£ Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի շրջանի ոստիկանությունը Նատալյային ձերբակալել է` երբ նրա ամուսին Նայդենովոյն իր նախկին կնոջն ու նրա որդուն` Պոլ Ուիլսոնին գտել է` կտրված կոկորդներով£ Ռուսաստանցի Նատալյան սկզբում փորձել է խաբել ոստիկաններին, սակայն ներկայացված ապացույցները նրան ստիպել են խոստովանել£ Ինչպես տեղեկացրել են ամերիկյան լրատվամիջոցները` ոստիկանությունը հիմա պարզում է, թե արդյո՞ք ստավրապոլցի Ն. Լեշչենկոն օրինականորեն է բնակվում ԱՄՆ¬ում. հայտնի է, որ նա ամերիկյան քաղաքացիություն չունի£ Մինչ Ամերիկա տեղափոխվելը նա բնակվել է Նովոսիբիրսկում, ամիսներ առաջ ամուսնացել է ամերիկացու հետ` վերցնելով նրա ազգանունը` Ուիլսոն£ Ինչպե՞ս կվարվի հանգուցյալի և նրան սպանողի ամուսին Լեստեր Ուիլսոնը` դեռ անհայտ է. նա հիմա խորը ցնցումների մեջ է£