Երախտագիտությունը բարոյականության չափանիշ է


Երբ շուրջ 1 դար առաջ նորվեգացի մեծ Մարդասերը ելուզակային ասպատակությունից մազապուրծ մեր հայրենակիցների նյութական ու բարոյական աջակցությունը հոգու պարտք ու նպատակ էր դարձրել, չէր մտածում որևէ գնահատանքի մասին£ Նանսենն այնժամ ու նրա ժառանգներն այսօր էլ հատուցման ակնկալիք չեն ունեցել, սակայն բարի հունդերը ծլարձակում են բարեբեր հողում£ Նանսենի գթասրտությունը չմոռացվեց, իսկ նրա անունը հայ մարդկանց լուսեղեն ուղեկիցը դարձավ£ Ճանաչված մտավորական Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆՆ էլ սկզբում մեկն էր հայասեր Նորվեգացու գործով հիացողներից£ Հետո նրա հիացմունքը սեր դարձավ, ապա` նպատակ ու նախանձախնդրություն` սերունդներին ճանաչելի դարձնելու Նանսենի անունը£ Խորհմիության վարչապետ Ն. Ռիժկովի, Սպիտակի շրջկոմի 1¬ին քարտուղար Ն. Մուրադյանի, Արթուր Չիլինգարովի հետ նա հայ¬ռուսական «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամն է ստեղծել Մոսկվայում£ Իսկ 2002¬ին այն տեղափոխել է Հայաստան և անձամբ ստանձնել դրա անխափանությունը£ Ու նրա ջանքերով միայն վերջին 8 տարում 20¬ից ավելի արժեքավոր գրքեր են դրվել հայ ընթերցողի սեղանին` Նանսենի աշխատությունների, ինչպես նաև նրա մասին բազմազգ հեղինակների մենագրությունների հայերեն թարգմանությունները£ - 2011¬ի հոկտեմբերի 10¬ին լրանում է Նանսենի ծննդյան 150¬ամյակը, որին որոշել ենք խնամքով նախապատրաստվել£ Որպես առաջին քայլ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ սկսել ենք հրատարակել նրա հատորները, որոնց թարգմանությունները հիմնականում կատարել են Կառլեն Ահարոնյանը, Շուշանիկ Ոսկանյանը, Դավիթ Գևորգյանը£ Ութհատորյակն արդեն տպագրված են, առաջիկայում ծրագրել ենք նաև տպագրել նրա մասին մենագրությունները, որոնցից առաջինը Մակիչ Արզումանյանի «Նանսենը և Հայաստանը» մեծածավալ, այնուհետև Նանսենի որդու «Գիրք հորս մասին» երկհատոր աշխատությունները կլինեն£ Դրանց կհաջորդեն ռուս հեղինակների, ինչպես նաև նորվեգացի նանսենագետ Պեր Էգիլի աշխատությունները£ Վստահ եմ, որ հատկապես վերջինը մեծապես կհետաքրքրի մեր ընթերցողին. այն տպագրվել է վերջերս և մանրամասներ կան, թե կոմունիստները որքան վատ են վերաբերվել մեծ մարդասերին£ Ճիշտ է, Նանսենին ընտրել են Մոսսովետի և Ռուսաստանի գիտակադեմիայի պատվավոր անդամ, սակայն կոմունիստական հատուկ ծառայությունները նրան մեղադրել են` որպես բուրժուական լրտես£ Բուրժուաներն էլ (Ֆրանսիայի, Անգլիայի) իրենց հերթին նրան մեղադրել են` կոմունիստների հետ կապեր ունենալու համար£ Իսկ այդ «կապերը» ոչ այլ ինչ էին, քան` որ Նանսենն օգնել էր Պովոլժյեի 7 միլիոնից ավելի սովյալների, իսկ Ուկրաինայում հենց Գոլոդոմորի տարիներին ստեղծել էր 2 կոլտնտեսություն` մարդկանց ապահովելով գյուղմթերքներով ու աշխատանքով£ - Եվ այդ վայրերում նույն ակնածանքո՞վ են վերաբերվում նեղյալների անշահախնդիր բարեկամին£ - Ռուսաստանում` այո£ Մոսկվայի կենտրոնում կանգնեցված է Նանսենի հրաշակերտ քանդակը` ռուս երեխայի հետ. քաղցած մի մանկան, ում ձեռքին հաց է£ Այնտեղ Նանսենի անվան փողոցներ ու գիտական հաստատություններ կան£ Սակայն Ուկրաինայում գրեթե ոչինչ չգիտեն Բարերարի մասին£ Ուկրաինացիները հուշարձաններով մեծարել են Թուրքմենբաշիին (որը երկրին գազ է մատակարարել), Ալիևին (մատակարարած նավթի դիմաց), բայց Նանսենը գնահատված չէ£ Վրացիները նույնպես մոռացել են նրա օգնությունները£ Բարեբախտաբար և օրինաչափորեն մեր ժողովուրդը երախտամոռ չէ. դեռևս խորհրդային տարիներից Նանսենի անվան փողոց կա Երևանում. հետագայում նաև` Ստեփանավանում, Սպիտակում£ Դժվարությամբ, սակայն նրա անունը կրող լսարաններ ստեղծվեցին. ամենախորհրդանշականը, թերևս` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտե տում դրա գոյությունն է£ ԵՊՀ հին շենքում (Աբովյան փող.) 1925¬ի հունիսին Նանսենը հանդես էր եկել դասախոսություններով և ստացել համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. նա մեր պետհամալսարանի առաջին պատվավոր դոկտորն է£ Նրա անվամբ լսարան բացվեց նաև Սլավոնական համալսարանում` ռեկտոր Ա. Դարբինյանի և մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ երջանկահիշատակ Ֆադեյ Սարգսյանի աջակցությամբ£ Իսկ 1988¬ի ահավոր երկրաշարժից ամիսներ անց (1989¬ի սեպտեմբերին) Նանսենի թոռն օրինական հպարտությամբ մասնակցեց Սպիտակում պապի անունը կրող հիվանդանոցի բացմանը£ - Իսկապե՞ս մեծն նորվեգացին մահացել է ՀԱՅ բառը շուրթերին£ - Հենց նրա թոռն էլ պատմեց, որ իրենց տան պատշգամբում նա կնոջը պատմել է Հայաստանի մասին և ափսոսանք հայտնել, որ չի կարողանում ավելին անել հայ ժողովրդի, հատկապես գաղթականների համար£ Հենց այդ խոսքերն արտաբերելիս էլ կնքել է մահկանացուն` 1930 թ. մայիսի 13¬ին£ Եվ ընդհանրապես, նրա վերաբերմունքը մեր հանդեպ խիստ պարտավորեցնող է£ Ահա թե ինչու «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը բավական լրջորեն է նախապատրաստվում հոբելյանին£ Նախ` բացել թանգարան և հուշարձան տեղադրել. վերջինի հովանավորչությունը ստանձնել է Նիգ¬Ապարան հայրենակցական միությունը£ Իսկ թանգարանի շինություն տրամադրել է խոստացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը£ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում կիսավեր մշակույթի տուն կա. հուսով ենք` դա կտրամադրվի և կհասցնենք հոբելյանը տոնել նաև թանգարանի առկայությամբ£ Ի դեպ` Նորվեգիայի կառավարությունը որոշել է հոգալ Երևանում տեղադրվելիք արձանի ծախսերը£ Ուրախալի էր նաև, որ ՀՀ արտգործնախարար Էդ. Նալբանդյանը Նորվեգիա յում այցելեց Նանսենի տուն-թանգարան, և պայմանավորվածություն ձեռք բերվեց 150¬ամյակը նորվեգացիների հետ համատեղ նշել և Հայաստանում£ Որոշել եմ Օսլոյի պետհամալսարանի գրադարանում շիտակ հայասերի հայերեն գրքերի ցուցահանդեսը բացել£ - Սկսած առաջինի՞ց£ - Այո£ Առաջինը` «Դեպի բևեռ» հայալեզու գիրքը տպագրվել է 1906¬ին, Իզմիրում£ Հենց այդ ժամանակից էլ սկսվել է Նանսենի ծանոթությունը հայերի հետ` վերածվելով մեծ բարեկամության£ 1925¬ին նա այցելել է Հայաստան£ Բայց, շարունակելով երախտիքի թեման, ուզում եմ ընդգծել նրա անգնահատելի դերն առաջին գաղթականների տեղավորելու հարցում. Արամայիս Երզնկյանի հետ նա հիմնավոր ծրագրեր մշակեց` Արմավիրի մարզի աղուտները բերրի հողեր դարձնելու£ Իսկ երբ Ազգերի լիգան Նանսենին մերժեց նյութական միջոցներ տրամադրել` հայ գաղթականների հայրենադարձման համար, ի նպաստ ազնիվ այդ ծրագրի, նա ԱՄՆ¬ում ու Կանադայում դասախոսություններ կարդաց£ Այդ կերպ վաստակած գումարը, սակայն, բավարար չէր£ Եվ Նանսենն իր լայնեզր գլխարկով անցորդներից գումարներ մուրաց և 50 հազար դոլար ուղարկեց Հայաստան£ Միաժամանակ նա օգնեց հույն ռազմագերիներին` Թուրքիայից Հունաստան վերադառնալու... - Ձեր կազմակերպությունը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ». ինչո՞ւ հիմնադրամ£ - Արդեն ասացի, որ սկզբում այն կոչվում էր Հայ¬ռուսական հիմնադրամ, որը Հայաստան տեղափոխելուց հետո ես չկամեցա անունն ամբողջությամբ փոխել£ Ու շատերը մտածում են, թե ինչ¬որ կապեր կան Նորվեգիայի հետ, թե ես այնտեղից աշխատավարձ եմ ստանում... Մեր գործով ու նպատակներով հետաքրքրվողները գիտեն, որ այդպես չէ£ Եթե Նանսենն ԱՄՆ¬ում ու Կանադայում գլխարկն էր հանում` մեզ համար նյութական միջոցներ մուրալու, ես ձեռքս եմ մեկնում` օգնություն խնդրելու£ Մարդիկ` ճանաչված պետական այրեր, անհատներ, խոստանում են, բայց շատ քչերն են, որ օգնել են` Նանսենի գրքերը հրատարակել£ Չեմ կարող չհիշատակել Ռայլֆ Յիրիկյանի անունը. նրա օժանդակությամբ ստեղծեցինք հասարակական հիմունքներով գործող փոքրիկ թանգարան, նկարահանեցինք հրաշալի մի ֆիլմ` «Ֆրիտյոֆ Նանսեն. աշխարհի խիղճը», որը ցուցադրվել է «Հ1», «Արարատ», «Կենտրոն», «Ար» հեռուստաալիքներով£ Նրա, ինչպես նաև Մարատ Ջանվելյանի, Վահագն Հովնանյանի, Հրանտ Վարդանյանի ու նրա որդիների աջակցությամբ մի քանի գրքեր ենք տպագրել£ Բայց այ` մեր մշակույթի նախարարությունը Նանսենի թեկուզ մեկ գիրք պետական միջոցներով չի փորձել տպագրել£ Ինչևէ£ Մեր վարչապետ Տ. Սարգսյանի ու փոխվարչապետ Ա. Գևորգյանի հետ զրուցելուց հետո ես հուսով եմ, որ Նանսենի գրքերի հրատարակման և թանգարանի հարցերը կլուծվեն պետական մակարդակով, և հոբելյանը կնշենք մեծ բարերարին վայել հանդիսավորությամբ£ Նանսենը 320 հազար հայ է փրկել. սա արդեն պարտավորեցնող է ամենքին ու յուրաքանչյուրիս£ Ի դեպ` հանդիսություններից հետո մենք կլուծարենք հիմնադրամը, որովհետև, համոզված եմ` այնժամ արդեն կգործի թանգարանը և կլինի Տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախարարությանը կից£ - Հիմնադրամ բառն, այո, ոմանք ընկալում են որպես ֆինանսական օղակ` մոռանալով, որ կա նաև բարոյական ու հոգևոր կապիտալ£ Այդպիսի կապիտալ կարո՞ղ է ստեղծվել մեր օրերում£ Մարդը ժամանակի ու միջավայրի ծնունդ է, բայց անհատները նաև ժամանակի ու միջավայրի վրա են ազդում£ Եվ որպեսզի Նանսենի կերպարն ընկալվի և նրան նմանվել ցանկացողներ լինեն, Ձեր հրատարակած գրքերը պետք է սեղանի գիրք դառնան. և հատկապես` գործարարների ու մատաղ սերնդի համար£ - Թող ինձ ներեն մեր գործարարները, բայց նրանց մեծ մասն անջրպետված է ժողովրդից, աղքատ մարդկանցից£ Ես քիչ առաջ Գյումրիի մանկատան մասին խոսեցի. այո, կային մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր չգիտեին` ով է Նանսենը, չգիտեին, որ օտարազգի այդ հայասերը վախճանվել է հայ բառը շուրթերին£ Այդ առումով, իսկապես, լուրջ աշխատանքներ պետք է տարվեն£ Եվ ցանկալի է` պետական մակարդակով£ Կարծում եմ` այդպես էլ կլինի£ Ես նույնիսկ դեմ եմ, որ Նորվեգիայի կառավարությունն օգնի` հոբելյանն այստեղ կազմակերպելու£ Հիմա կան անհատներ, որոնց հետ ես լուրջ հույսեր եմ կապում. վարչապետը, փոխվարչապետը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը£ Հուսով եմ, որ նրանցից մեկը կարող է դառնալ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը... Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից: Դա ինքնին հասկանալի է: Չէ՞ որ այդ հարցը նրանք ձախողեցին: Հայաստան անունը նրանց նիրհած խղճերում արթնացնում է սոսկ ուրացած կամ չկատարած խոստումների տհաճ հիշողություններ: Նրանք մատը մատին չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տվել էին թեև փոքր, արնաքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որը չուներ նավթի ու ոսկու հանքեր: Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում: Նա սպասում է մինչև օրս: ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ