ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա


Հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են Ս. Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, ներկա կլինի հրաձգային միավորման ենթասպաների վարժանքին, կմեկնի Պաշտպանության միջբանակային քոլեջ, Մոն Վալերիեն և Հաղթական կամար հուշահամալիրներ: Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին և Les Nouvelles dArmenie ամսագրին: