lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Չկա չարիք` առանց բարիքի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մսեղենի և ալկոհոլային խմիչքների կտրուկ թանկացումը կնպաստի աղքատ ու միջին խավերի հիվանդությունների կանխարգելմանը£ Մսի մեջ մեծ քանակությամբ խոլեստերինը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ£ Աղքատ խավն էլ, այլևս հնարավորություն չի ունենա դարդից խմելով` քայքայել առողջությունը£ Իսկ առողջությունը վերականգնելն էլ բազմապատիկ թանկ արժե£ Ռ. Քոչարյանի Իրան կատարած այցելությունից հետո չմարող աժիոտաժի մասին Տերյանի ոճով Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքույշ մութի թև, Մի ստվեր անցավ Իրանի միջով և Հայաստանյան «Քաղտեխնիկներին» առայսօր ապշած, շվար թողնելով£ Դատարանի պարզաբանումը` Նիկոլ Փաշինյանի «գործի» առթիվ Սևակի խոսքերով ...Քանզի կա մթին մի կախյալություն հոգու և մտքի, ջղի ու արյան. ...Քանզի նշանը ՀԱՆՄԱՆ-ԳՈՒՄԱՐՄԱՆ Այդ մենք չենք դնում լուծվելիք խնդրում£ «Լևի» գործողությունները բնորոշ են հայերիս ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության պարզաբանումներից կարելի է բխեցնել, որ Զարուհի Փոստանջյանը «լևի ա» գնացել... Ստրասբուրգ£ Ներքաղաքական «դատարկությունը» լցնում են զավեշտով Երբ ներքաղաքական դաշտում ոչ մի կարևոր իրադարձություն չկա, Հմայակ Հովհաննիսյանի ամուսնանալ¬չամուսնանալու խնդրին, որքան էլ զավեշտալի լինի, լրագրող ները գրեթե քաղաքական երանգ են տալիս և մշտապես հոլովում£ Լավ գործը պետք է գնահատվի Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը թուրքերի համար պատրվակ հանդիսացավ չվավերացնելու արձանագրությունները` ՀՅԴ բյուրոն Գագիկ Հարությունյանին գաղտնի արժանացրել է պատվավոր դաշնակցականի կոչման£ Նախընտրում է դիվանը և «սերը» Պարզվում է` Եվրախորհրդի նորընտիր ղեկավար Չավուշօղլին ոչ թե դիվանագետ է, այլ դիվանասեր£ Նա ԵԽԽՎ¬ն շփոթում է հարեմի հետ, որի անդամների ոչ անունն է կարևոր, ոչ էլ ծագումը£ Աչքով չտալու համար Երկար ընդմիջումից հետո Ր. Հովհաննիսյանին վերջապես տեսնելով ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորներն ու լրագրողները պատը չոփ են խրել£ Հայցում են «անասնաֆերմայի» «գիտակից» օգնությունը Հայաստանի բնակիչները նամակ են հղել Հմայակ Հովհաննիսյանին` հետևյալ բովանդակությամբ. «Մեր երկրի ոչխարներն արտահանվում են Իրան, տավարներն անհետանում են անհայտ ուղղությամբ, ՀՀ անասնաֆերմաները դատարկվում են. որպես այս «ոլորտի» գիտակ մի ճար արեք»£ Սադրանքների հետևանքները Եվրախորհրդի ՀՀ պատգամավորները նախազգուշացրել են, որ եթե Չավուշօղլին շարունակի անկապ ու տգետ հայտարարություններ անել ԼՂՀ վերաբերյալ, ապա մոտ ապագայում ղարաբաղյան բանակը ստիպված կլինի գործել Գևորգ Չաուշի «ոգով»£ «Կռիվը երդիկից են հանում» Եթե հավատանք գյուղատնտեսության նախարարությանը, որ Հայաստանից ոչ մի խոշոր եղջերավոր անասուն չի արտահանվել, ուրեմն մնում է ենթադրել, որ մեր երկրում հմուտ գործունեություն են ծավալել խոշոր եղջերավոր մաքսանենգները£ Եվրամիության հավերժ կորսվածը Ըստ քաղաքագետների` արձանագրությունները չվավերացնելու դեպքում Եվրամիությունը Թուրքիային կհամարի անվավեր պետություն£ Բացատրական բառարանից ԳՆԱՃ ¬ գնային աճպարարություն

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ