Վարագույրը կիջնի ապրիլի 25-ին


Գրեթե երկու տարի առաջ նախաձեռնելով հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահ էր, որ այդ գործընթացը դժվար է լինելու£ Նա ասել էր, որ և° Թուրքիայում, և° Հայաստանում կան ուժեր, որոնք դեմ կլինեն երկու ժողովուրդների հաշտեցմանը£ Այսօր այդ գործընթացը հասել է մի կետի, երբ թվում է, թե այլևս փակուղի է մտել£ Համենայնդեպս, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը սխալ էր, այլ բան մտածելու տեղ չի թողնում£ Ինչպես հայտնի է, ներկայումս Անկարայում պատրաստում են մի փաստաթուղթ, որով փորձելու են ապացուցել, թե հայ¬թուրքական հայտնի արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վերդիկտը նախապայմաններ է առաջադրում£ Այդ փաստաթուղթը թուրքերը մտադիր են ներկայացնել Ռուսաստանի, Եվրամիության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների դատին` հույս ունենալով, թե կշահեն նրանց բարեհաճությունը£ Սակայն, արդյոք սին չե՞ն Անկարայի այդ հույսերը. չէ՞ որ, մասնավորապես, և° Մոսկվան, և° Վաշինգտոնն արդեն հայտնել են իրենց դրական կարծիքը Հայաստանի Սահմանադ րական դատարանի որոշման մասին£ Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան իրականում պարզապես ջանում է ժամանակ շահել, քանի որ խորհրդարանում հայ¬թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումն արդարացնող պատճառներ չկան£ ԱՄՆ¬ի պետդեպարտամենտն արդեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քաջալերում է արձանագրությունների վավերացումը£ Ավելին, վերջերս այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի այցը Երևան և այստեղ նրա հայտարարությունը, թե խնդրո առարկա փաստաթղթերի վավերացումը բխում է իր երկրի շահերից, թերևս, ոչ այլ ինչ է, եթե ոչ դիվանագիտական ճնշում Անկարայի վրա£ Ըստ էության, հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը միջազգային հանրության առջև պարտավորություններ չունի£ Մեր երկիրն իրենից ակնկալվող քայլերն արդեն կատարել է. գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է£ Իրականում, արտաքին քաղաքականության ոլորտում «Հարևանների հետ ոչ մի խնդիր» կարգախոսը հռչակած Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձել է ներքին խնդիր£ Անկարան խճճվել է կիպրոսյան, քրդական և հայկական հարցերի թնջուկում և չի կարողանում որոշել, թե այս պահին հիշյալ խնդիրներից ո՞րն է առաջնային իր համար£ Մասնավորապես, վերջին շրջանում հաճախակի են դարձել քրդական խնդրի սրացումները£ Անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի վրա£ Իսկ այդ քաղաքական կազմակերպությունն իր շարքերում ներառել է վերջերս արգելված քրդական կուսակցության անդամներին£ Առջևում Թուրքիային խորհրդարանական ընտրություններ են սպասում, և բնական է, որ այդ պայքարում վերոհիշյալ խնդիրներն ավելի կսրվեն£ Մյուս կողմից էլ` այդ խնդիրներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում Թուրքիայի արտաքին հարաբերությունների վրա£ Այսպես, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում և մարտի 4¬ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձևը£ Բնականաբար, թուրքերին այս հանգամանքը խիստ անհանգստանում է£ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն արդեն հայտարարել է, թե բանաձևի քվեարկությունը կարող է խոչընդոտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը£ Սակայն, պետդեպարտամենտից ասել են, որ նախագահ Օբաման չի փոխել իր դիրքորոշումը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ£ Իհարկե, վերջերս Սենատում դեմոկրատների և հանրապետականների թվի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ հանրապետականների, որոնք հակված չեն Ցեղասպանության ճանաչմանը, բայց դա չի նշանակում, թե նրանք կարող են դեմ քվեարկել նույնիսկ այն դեպքում, երբ ճանաչումը բխի Միացյալ Նահանգների շահերից£ Իսկ այն, որ իրաքյան պատերազմից ի վեր թուրք¬ամերիկյան հարաբերություններում սառնություն է զգացվում, կարծես ակնառու է£ Վաշինգտոնում, թերևս, չեն մոռացել, թե ինչպես Անկարան առևտուր սկսեց իր ռազմական օդանավակայանները ԱՄՆ օդուժին տրամադրելու հարցում£ Խնդիրն ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից£ Միացյալ Նահանգները ցանկանում էր Կոսովոյի օրինակով հյուսիսային Իրաքի և Թուրքիայի հարավային տարածքում ստեղծել Քուրդիստան պետություն, ինչին թուրքերը բնականաբար դեմ էին£ Այժմ էլ աշխարհի ուժային երեք կենտրոնները` Ռուսաստանը, Եվրամիությունը և ԱՄՆ¬ը շահագրիռ են հայ¬թուրքական սահմանի բացման հարցում£ Անկարան ցանկանալով այդ մեծ խաղում իր մասնաբաժինն ունենալ, սահմանի բացումը փորձում է պայմանավորել Ղարաբաղին հարող 7 շրջաններից հայկական զորքերի դուրս բերմամբ£ Իսկ ինչպես հայտնի է, հիշյալ երեք կենտրոնները չեն ընդունում հայ¬թուրքական սահմանի բացումը Ղարաբաղի հարցի հետ կապելու թուրքական տարբերակը£ Այստեղից էլ շարունակվում են Անկարայի և մասնավորապես Վաշինգտոնի շահերի հակասությունները£ Իսկ թե մինչև ե՞րբ կարող են թուրքերը ձգձգել հայտնի արձանագրությունների վարվերացումը` դժվար է ասել£ Այսօր վարչապետ Էրդողանը և արտգործնախարար Դավութօղլուն շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, իսկ նախագահ Գյուլը կարծես ավելի մեղմ դիրքերում է հանդես գալիս£ Սա, թերևս, թուրքական հերթական խաղ է, հերթական թուրքական թատրոն, որի վարագույրը կիջնի գուցե ապրիլի 25¬ին£ Նշված ժամանակամիջոցում կարող է պարզվել` թուրքերը կվավերացնե՞ն արձանագրությունները, թե՞ ոչ£ Հավանական է` կվավերացնեն, եթե մտադիր են Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ միասին տարածաշրջանային տերության կարգավիճակ ձեռք բերել£ Առանց Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ստեղծելու, այսինքն` Հարավային Կովկասի երեք երկրներից թեկուզ մեկի հետ հակամարտություն ունենալու դեպքում հնարավոր չի լինի լիարժեք ներկայություն ապահովել տարածաշրջանային զարգացումներում£ Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է ճամարտակել, թե Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով, և Կոնգրեսի որոշումն էլ, իբր, ճնշման տարր է` ընդգծելով, որ Թուրքիան ինքնաբավ երկիր է և որոշումներ է ընդունում` ելնելով իր ազգային շահերից. - Պետք չէ մեզ սպառնալ ապրիլի 24-ով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է ճնշում գործադրել մեզ վրա, դա անհույս գործ է,- հայտարարել է նա` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջիկա քննարկումը, (հաղորդում է «Hurriyet» թերթը): Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլլահ Գյուլին պետության ղեկավարի բարի կամքի հերթական դրսևորում է: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարևան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները: Պարոն Նախագահ, Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների... միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն: Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: