Հա՞ որ...


ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցիները հանգիստ չեն տալիս վրացիներին£ Թբիլիսիում տպագրվող վրացալեզու թերթերից մեկը հաղորդել է, որ հին հայկական Սուրբ Նշան եկեղեցում վերջին շրջանում թափառաշրջիկ տեղացիներ են հայտնվել, և ինչ¬որ մեկն էլ շնաբուծարան է հիմնել£ Ինչպես հայտնի է, նախորդ տարեվերջին Վրաստանում փլուզվեց Սուրբ Գևորգ եկեղեցին, սակայն դրանից մի քանի օր անց փաստն արձանագրելուց բացի, տեղի ունեցածի պատճառները բացահայտելու կամ կորուստը վերականգնելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արվել£ Եթե նույնիսկ եկեղեցում ապաստանած «բոմժերն» ու ինքնագործ շնաբույծն առաջիկայում դուրս շպրտվեն հայկական սրբավայրից, միևնույն է, փլուզման վտանգը նաև Սուրբ Նշանին է սպառնում£ Իսկ այս ամենում ավելի քան ակնհայտ է վրացական իշխանությունների արհամարհական վերաբերմունքն ու կեղտոտ ձեռագիրը£ Շնաբուծարանի և բոմժանոցի վերածված կառույցը որպես հոգևոր կենտրոն փակվել է դեռևս խորհրդային ժամանակներում, և լուրը տարածած պարբերականի հավաստմամբ` վերջին տարիներին այստեղ գրադարան է գործելիս եղել£ Ի դեպ, Վրաստանի տարածքում ընդամենը հինգ հայկական եկեղեցի է մնացել, որոնցից Սուրբ Գևորգն արդեն փլուզվել է, մյուսներին էլ ոչ հեռու ապագայում նման վտանգ է սպառնում£ Վրացական իշխանությունները պարբերաբար հավաստիացնում են, թե հետևողական կլինեն և մինչև անգամ բյուջեից միջոցներ կհատկացնեն հայկական սրբավայրերի վերականգնման համար£ Սակայն տեղացիների շնաբարո արարքը թերևս վերջնականապես է պարզ դարձնում, որ նման բան տեղի ունենալ չի կարող, և անտարբերության թմբիրից գոնե մեր իշխանությունները պետք է արթնանան ու է°լ ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն£ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, շատ հեշտ է համոզվել, որ մեր լավագույն բարեկամը... հենց մենք ենք£ Ոճրագործներին մեծարելու և հարգելու թուրքական ավանդույթներն իրենց երկրում շարունակվում են£ Ճիվաղներին այստեղ ակնհայտորեն շատ են սիրում, և օրերս էլ հայտնի է դարձել, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրքը բանտում ամուսնացել է£ Խիստ պահպանության ռեժիմի հաստատությունում անգամ համապատասխան արարողություն է կազմակերպվել. ոճրագործի կնքահայրն է դարձել մի ինչ¬որ թուրք գյուղապետ, իսկ որպես հարսանեկան արարողության վկաներ տեղի անվտանգության աշխատակիցներն են ներկայացել£ Եթե պնդենք, որ այս ամենից ներում շնորհելու հոտ է գալիս, գուցեև շատ շուտով պարզ դառնա, որ իսկի էլ չենք սխալվում£ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ թեև օտարերկրյա լրագրողներին չեն սպանում, բայց ոստիկանության գործերն այնքան էլ լավ չեն£ Ամփոփելով հետզհետե ավելի մտահոգիչ դարձող իրավիճակը` Հանրապետության գլխավոր ոստիկանապետն օրերս հայտարարել է, որ 2009¬ի ընթացքում հանցագործությունները նախորդ տարվա համեմատ 54,7 տոկոսով աճել են£ Ինչպես նախորդող ամիսներին է ամեն մի մասնավոր դեպքի առիթով հաստատվել` այս շրջանում շեշտակիորեն աճել է հատկապես ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը£ Թե ինչպես է ստացվում, որ նման իրավիճակում շարունակ ոստիկանության հեղինակության անվերջանալի աճի մասին է խոսվում, իհարկե դժվար է հասկանալ£ Արժե նկատել սակայն, որ նման ցուցանիշ ստացվում է այն պայմաններում, երբ հայրենի իրավապահների բոլոր հաղորդագրությունները հորդորում են չխուսափել ոստիկանության բաժիններում հայտարարություններ տալուց, բայց մարդիկ այդպես էլ չեն վստահում ու երևի չեն էլ վստահի այդ համակարգին£