Նախընտրական իրարանցում


Ուկրաինայի նախագահի նախընտրական թեժացումները սոսկ բանակռիվներով ու փոխադարձ անվանարկումներով չընթացան£ Քարոզարշավի վերջին օրվա երեկոյան երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչներն Անկախության հրապարակում, որը հայտնի է նաև որպես Մայդան, ձերբակալել էին Վրաստանի մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել էին տրիտոլային պայթագլանիկ, հրազեն և ուկրաինական անձնագիր£ - Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն ուրբաթ երեկոյան Կիևի կենտրոնում ձերբակալել են 1968 թ. ծնված մի տղամարդու, որը կարող էր պայթյուն իրականացնել մարդաշատ վայրում,¬ այսպիսի հայտարարություն է տարածել ՈՒԱԾ ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն£