Կատարյալ` սարդոստայն


 

Պարզվում է` սոցիալական ցանցերի գայթակղությունը, հետևաբար և դրանցից հրաժարվելու դժվարությունն անհամեմատ մեծ է ծխախոտի և ալկոհոլի կախվածությունից:

Այս եզրակացությանն են հանգել Չիկագոյի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցի գիտնականները` հետազոտելով շուրջ 250 քաղաքացու:

Կամավորներն ըստ հրահանգի օրվա ընթացքում գրառել են բոլոր ցանկությունները` թվով շուրջ 8000, որոնց շարքում ամենակարևոր տեղը զբաղեցրել է քնելու պահանջը:

Իսկ ամենադժվարը` սոցիալական ցանցեր այցելելու գայթակղությանը դիմանալը:

FΖcebook-ի և Twitter-ի նորություններին ծանոթանալն առաջին հորիզոնականում է, իսկ ծխելու և խմելու պահանջներն զգալիորեն զիջում են:

Գիտնականները համոզված են, որ եթե մարդը կարողանում է կառավարել ցանկությունները, դիմակայել գայթակղությանը, ապա ամենայն հավանականությամբ հետագայում ավելի մեծ է լինելու այն իրականացնելու ձգտումը: Եվ միայն ուժեղ կամքի շնորհիվ է հնարավոր դառնում դիմակայելը: Իսկ կամքն օրվա վերջում «թուլանում» է, և ինքնավերահս կողության փորձը կարող է ձախողվել: