Ընծա` երեք մազ


 

Չեչենական հանրապետության «սրտում» հազարավոր մոլեռանդ մուսուլմաններ մեծ հանդիսավորությամբ ընդունել են իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի 3 մազերը: Հավատավոր ժողովրդի համար իսկապես մեծարժեք այս նվերն ի նշան հարգանքի ուղարկել են Թուրքիայի իշխանությունները մարգարեի ծննդյան օրը: Ի դեպ Թուրքիայի կողմից նմանատիպ նվիրատվության դեպքեր պատմությանը հայտնի չեն: Սուրբ մասունք համարվող մազերը նախկինում երկրից դուրս են բերվել այս կամ այն վայրում հավատավոր ժողովրդին ցուցադրելու նպատակով միայն:

Սուրբ նշխարքը Չեչնիա է ուղարկվել հատուկ չվերթով` չեչենական սփյուռքի ներկայացուցիչների կողմից, ապա անմիջապես տեղափոխվել Գրոզնիի գլխավոր մզկիթ` այսուհետ հավետ այնտեղ մնալու պայմանով: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, հազարավոր հավատացյալներ ներկա են եղել արարողությանը, ներկաների վկայությամբ` արցունքն աչքերին:

Մուհամմեդ մարգարեի ևս մի մազ Չեչնիա է տեղափոխվել հունվարին Ուզբեկստանից, իսկ 2011-ի սեպտեմբերին Լոնդոնից այստեղ են բերվել առաջնորդի գավաթը և 2 գորգ, որոնցով երկար ժամանակ ծածկված է եղել նրա շիրիմը: