Սիրիայում բախումները շարունակվում են.

117 զոհ` 1 օրում


 

2011-ի մարտից Սիրիայում զոհվել է 5000-7000 քաղաքացի:

Շարունակվող և օրեցօր ավելի ահագնացող բախումների արդյունքում 1 օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է 117 մարդ, որից 93-ը փետրվարի 4-ից անդադար գնդակոծութ յան ենթարկվող Հոմս քաղաքում (հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը):

Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող այս քաղաքում պատսպարված ապստամբները ևս հաստատում են, որ պայթյունները չեն դադարում: Քաղաքն անխնա ենթարկվում է հրետանային ռմբակոծության, իսկ կառավարության տանկերը չեն հեռանում մերձակայքից:

Նախօրեին Բայադա քաղաքի մերձակայքում ինքնաշեն ռումբի պայթյունը ևս մի քանի մարդու կյանք է խլել: Երկրի իշխանությունները մեղադրել են զինված տեռորիստական խմբերին:

«Ալ-Ջազիրայի» փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ վերսկսվելու է Սիրիայում դադարեցված դիտորդական առաքելությունը: