Հոռետեսական կանխատեսում


 

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան հավանական է համարում, որ Իսրայելն ապրիլին, մայիսին կամ հունիսին հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին:

Պենտագոնի ղեկավարը հարկ է համարել հիշեցնել, որ ինքն ու նախագահ Օբաման`

- ...Իսրայելին բացատրել են, որ ԱՄՆ-ը դեմ է Իրանին հարվածելուն: Իրենք հավատում են, որ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հասունացումը նրան թույլ չի տալիս անցնել վտանգավոր գիծը:

- ԱՄՆ-ը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է արձագանքելու` եթե Իսրայելն այնուամենայնիվ հարվածի,- հավելել է նախարարը:

Ոչ շատ առաջ նա հայտարարել է, որ Իրանի համար 1 տարին բավական է, որպեսզի միջուկային զենք արտադրի ու ևս 2 տարի` որպեսզի ստեղծի այն և տեղափոխի: Իսկ նոյեմբերին Պանետան սկսեց ասել, թե Իրանին հարվածելն անթույլատրել է:

Ինչպե՞ս մեկնաբանել նրա այսօրինակ հայտարարությունները. ահազանգ և չքմեղացո՞ւմ: Պետագոնի ղեկավարը հազիվ թե սոսկ սեփական հոռետեսությունը բարձրաձայներ: