Չկայացած հարցազրույց ԱԺ անգրագետ պատգամավորներից մեկի հետ


 

ԼՐԱԳՐՈՂ - Կարդալ սիրո՞ւմ եք:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ - Իհարկե´ սիրում եմ. հատկապես չափածո: Որոշ բաներ նույնիսկ անգիր հիշում եմ:

ԼՐԱԳՐՈՂ - Կարո՞ղ եք մի քանի տող արտասանել:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ - Հիմա, մի րոպե հիշեմ, հա˜...

Ուրբաթ օրը քեռի քուչին,

Էլավ, հեծնավ առյուծ հոր ձին,

Հեյ, լավ մանրուք, ասեղ, հուլունք,

Ասավ, հասավ գառանը,

Առավ, թռավ անտառը:

ԼՐԱԳՐՈՂ - Հատկապես վերջին տողերը տպավորիչ էին ու արդիական, բայց տարբեր ստեղծագործություններ խառնեցիք իրար:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ - Դա նրանից է, որ կարդացածս «խտացված» եմ ընկալում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ