ԴԱՐՁՅԱԼ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ


 

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր հրավիրած ասուլիսում ըստ էության որևէ առանձնահատուկ բան չհայտնեց` հարկ համարելով դրա փոխարեն կրկնել այն նույն մտքերը, թե երկիրն աղետալի վիճակում է, առաջիկա ընտրությունները անպայման կկեղծվեն, ՀԱԿ-ը պետք է իր ներկայությունն ունենա խորհրդարանում և այլն: Սրա հետ մեկտեղ, բանախոսը հերքեց այն խոսակցությունները, թե իբր ինքն ասել է, որ եթե ՀԱԿ-ի ցուցակի երրորդ տեղում լինի` չի մասնակցի ընտրություններին: Բայց և ավելացրեց, որ ներկա պահին Կոնգրեսի համար չկա ավելի բարդ խնդիր, քան ցուցակ ձևավորելը, քանի որ ՀԱԿ-ում ընդգրկված են շատ ուժեր, և նրանցից յուրաքանչյուրը ցանկություն ունի իր անունը տեսնել ընտրյալների ցանկում:

Ստեփան Դեմիրճյանն, ըստ էության, ասելիք չուներ, պարզապես ասուլիս էր հրավիրել` հիշեցնելու, որ ինքը ևս կա քաղաքական դաշտում և շուտով հայտնվելու է ՀԱԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում: Եվ կարծես համոզված է, որ հանուն իր ազգանունի` մարդկանց մի մեծ զանգված ձայն կտա ՀԱԿ-ին: Իսկ թե ինչ վիճակ է տիրում ՀԱԿ-ում` Ստեփան Դեմիրճյանը չկամեցավ ներկայացնել…