ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է


 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարձրացրած այն աղմուկը, թե անկանխիկ առևտրի մասին պատրաստված օրինագիծը վնասելու է բնակչության աղքատ խավի շահերին, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է.

- Առաջինը, որ դա խփում է աղքատ խավերին, բացարձակ սուտ է. այս օրենքի նպատակն է կանխիկ շրջանառությունը` խոշոր գործարքներին վերաբերող, դարձնել վերահսկելի ու թափանցիկ: Խոսքը գնում է 3 մլն-ից ավելի գործարքների մասին, երբ մեր բնակչության 95 տոկոսն ընդհանրապես նման գործարքներ չի անում: Եթե ՀՀ քաղաքացին ձեռք է բերում կահույք, որի արժեքը 3 մլն դրամից ավելի է, ապա նա պարտավոր է կահույքը ձեռք բերել անկանխիկ, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերահսկել այդ գործարքից ստացված եկամուտն, ու որպեսզի խանութն այդ բոլոր գործարքներն իր հաշվետվության մեջ ներառի` որ վճարի հարկերը: Ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը հենց կանխիկ շրջանառության նվազեցումն է խոշոր գործարքների ժամանակ:

Կարելի՞ է ենթադրել, որ դեմ լինելով օրինագծին` ԲՀԿ-ն առավելապես հակված էր պաշտպանելու ոմանց ստվերային շրջանառությունները…