Առայժմ քամի են տատանում


 

Նախորդ տարվա ընթացքում խոշոր չարաշահումների փաստերի հայտնաբերումից հետո «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը հավանաբար ինքն իր առաջ խնդիր է դրել` ներքին պայքար ծավալել համակարգում արմատավորված կոռուպցիայի դեմ: Ընկերության կայքում օրերս զգայացունց վերնագիր է հայտնվել. «ՀԷՑ-ը ակտիվ աշխատանք է իրականացնում` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին»:

Եվ չնայած հաղորդագրության տեղադրումից արդեն մեկ շաբաթ է անցել, բայց վերնագրից բացի ուրիշ ոչինչ այդպես էլ չի ներկայացվում: Որևէ տեքստ գոյություն չունի, ինչը ենթադրել է տալիս, որ հակառակ խոստմանը` Էլցանցերում առայժմ միայն փորձում են տպավորություն ստեղծել, թե նախապատրաստվում են կոռուպցիայի դեմ պայքարին և գործնականում ասելիք առայժմ չունեն: