ԿԲ-Ի ՀՈՒՅՍՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐՆ ԵՆ


 

Դոլարի հաղթարշավը շարունակվում է: Ամերիկյան արժույթը հանգրվանել է 390 դրամի տիրույթներում և ոչ մի կերպ նահանջի նախանշաններ չի ցուցաբերում: Չնայած Կենտրոնական բանկը հայտարարել է, թե ինքն այնքան էլ շահագրգռված չէ դոլարի էժանացմամբ, այսուհանդերձ ակնհայտ է, որ այս կառույցի միջամտությունները նույնպես ազդեցիկ չեն տարադրամի շուկայի զարգացումների վրա: Ի դեպ, դոլարի ներկայիս «վարքագիծը» շրջանցել է դեռևս տարեվերջին արված բոլոր կանխատեսումները, և ստեղծված իրավիճակից օգտվողների համար հաճելի, իսկ ընդհանուր առմամբ տհաճ անակնկալ մատուցել բոլորին:

ԿԲ հաղորդագրություններում թեև քաղաքական թեմաները բացակայում են, սակայն այս կառույցում հույս ունեն, թե առաջիկա ընտրությունները որոշակիորեն կմեղմեն դոլարի գինը: Քարոզարշավի շրջանում մեծամասնականով առաջադրվածները և հատկապես քաղուժերը սովորաբար ահռելի քանակությամբ արտարժույթ են դրամի վերածում` նախընտրական ծախսերը հոգալու, ինչու չէ նաև ընտրակաշառքներ բաժանելու նպատակով: Այս ամենի արդյունքում էլ շուկայում մեծանում է դոլարի տեսակարար կշիռը` հանգեցնելով արտարժույթի փոխարժեքի որոշակի նվազման: Առաջիկա ընտրությունները, բնականաբար, բացառություն չեն կարող լինել: