1 ՀԱՐՑ


 

- Ըստ ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊՆ տվյալների` 2010-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 7.500 անգամ, իսկ 2011-ին այդ թիվը դարձել է 13.500: Տպավորությունն այնպիսին է, թե հակառակորդը կրակում է, մենք` պաշտպանվում: Իրականում ի՞նչ իրավիճակ է տիրում առաջնագծում:

Հարցին պատասխանում է ՀՀ Պաշտպանության

նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ.

- Ընդհանուր առմամբ, երբ համեմատում ենք հակառակորդի կրակոցները և մեր պատասխանները, ապա, կարելի է ասել` հարաբերությունը 1:10 է: Ընդ որում` մեր պատասխան ների կեսն են միմիայն դիպուկահար կրակոցներ: Իմ կողմից հատուկ ցուցում է տրվել` պատասխանել միմյան դիպուկ կրակոցներին: Դիպուկահարների գործողությունների արդյուն քում, երբ ունենում ենք կորուստներ կամ վիրավորներ, խիստ միջոցներ ենք ձեռնարկում նրանց պատժելու և հետագայում այդ կրակոցների շարունակականությունը կանխարգելելու համար: Անկանոն կրակոցներին երբեք չենք պատասխանում: Այլ խնդիր է, որ մեր կողմից արձակված կրակոցների որոշ մասն էլ դիպուկ չեն, քանի որ տեղի են ունենում գիշերային պայմաններում` երբ տարբեք ձայներ են լսվում: Մեր զինծառայողների կողմից հնարավոր շարժը կանխելու համար կրակոցներ են արձակվում:

Ես 2012-ի համար ևս նոր ցուցում եմ տվել, որ պիտի ամեն ինչ անենք` առաջնագծում անվտանգություն ապահովելու համար: Պետք է կարողանանք թե´ ցերեկային, թե´ գիշերային պայմաններում դիտարկել, համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, պատրաստ ուժեր, ստորաբաժանումներ և համապատասխան սպառազինություն ունենալ` ցանկացած ժամանակահատվածում հակառակորդի ոտնձգություններին համապատասխան արժանի պատասխան տալու համար: