Ռեյգան թոռնիկի «չարաճճիությունները»


Միացյալ Նահանգների 40¬րդ նախագահի թոռանը` Քեմերոն Ռեյգանին ձերբակալելու հրամանաթուղթ է ստորագրվել Կալիֆոռնիայում£ 31¬ամյա Քեմերոնը նշանակված օրը չի ներկայացել դատարան, ուր պետք է լսվեր թմրանյութեր պահելու մասին գործը£ Կրտսեր Ռեյգանը ձերբակալվել էր դեռևս նոյեմբերի 9¬ին£ Նրա մեքենան կանգնեցրել էին Մալիբուում` թույլատրելի արագությունը գերազանցելու պատճառով. սակայն մեքենայում նաև մարիխուանա է հայտնաբերվել£ Հունվարի 8-ին պետք է կայանար դատը, բայց նախօրյակին թոռնիկ Ռեյգանը նորից ձերբակալվել է£ Այս անգամ նա խառնաշփոթ է ստեղծել ծնողական տանը` սեղմելով տագնապի ազդանշանը և վիրավորելով այդ տագնապի կանչով «օգնության» հասած ոստիկաններին Տեղին է նշել, որ իրականում արյունակցական կապ չկա Քեմերոն և Ռոնալդ Ռեյգանների միջև£ Քեմերոնի հորը` Մայքլին, վաղ մանկուց որդեգրել են Ռ. Ռեյգանը և նրա առաջին կինը` երգչուհի ու արտիստուհի Ջեյն Ուայմանը£