Ամենաբարձր վարձատրվող նախկին հացթուխը


Wells Fargo բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Շտումպֆն իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես հացթուխ£ Իսկ 2009 թ. արդյունքներով` նա ամերիկյան ամենաբարձր վարձատրվող բանկիրն է, վաստակն անցյալ տարի կազմել է 18,7 միլիոն դոլար (The Guardian)£ Գնահատման նույն չափանիշներով` 2¬րդ տեղում JP Morgan¬ի ղեկավար Ջեյմն Դայմոնն է` 17,6 միլիոն վաստակով£ Եռյակն ամփոփում է Goldman Sachs¬ի ղեկավար Լլոյդ Բլանկֆեյնը` 9 մլն դոլարով£ Շտումպֆի բանկն այն վարկային հիմնարկներից է դարձել, որոնք ամենաքիչն են տուժել ֆինանսական ճգնաժամից. անցյալ տարի նրա եկամուտը կազմել է 12,3 միլիարդ դոլար£ Դրամատան հաջողությունը բացատրվում է նրանով, որ այն կարողացել է ժամանակին դուրս գալ հիպոթեքային շուկայի ֆինանսական չարաշահումներից£ Ավելին, Wells Fargo¬ն ոչ միայն հասցրել է բարելավել իր ֆինանսական վիճակը, այլև նշանակալիորեն ընդլայնվել` կլանելով սնանկության եզրին հասած այլ բանկերի£ Ի դեպ, 2008 թ. Շտումպֆը վաստակել է 9 միլիոն դոլար, 2007¬ին` 11,5 միլիոն դոլար£