Թուրքական պատվամոլություն


Գերմանաբնակ 19-ամյա թուրք Ալի Օե¬ն 2 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել` ընտանիքի պատիվը պաշտպանելու նպատակով իր ավագ քույրերի դեմ մահափորձի համար (հաղորդել է ԺՀԸ¬ն)£ Ալիի 2 քույրերը (21 և 22 տարեկան) վիճել են մոր հետ, որը դուստրերին արգելել է հեռանալ տնից ու առանձին ապրել£ Ընտանեսեր Ալիի հոգում իսկույն արթնացել է յաթաղանավոր թուրքը, և նա խոհանոցային դանակով հարձակվել է քույրերի վրա` կյանքի համար վտանգավոր 2 հարված հասցնելով ավագ քրոջ որովայնին ու թիկունքին£ Դատարանում թրքաբարո պատանին հայտարարել է, որ չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել£ Նա պնդել է, թե որևէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել. ուղղակի պաշտպանել է մորը£ Մինչդեռ ոստիկանությունում նա ասել էր, որ թուրք աղջիկները մինչև ամուսնանալն իրավունք չունեն լքել ծնողների տունը£ Նաև հավաստիացրել էր, որ ցանկացել է դաս տալ ավագ քույրերին£ Ինչպես նշել է Spiegel¬ը` քանի որ ընտանիքում հայր չկա, Ալին իրեն համարել է տան ղեկավարը և հրամաններ է արձակել ու արգելքներ դրել քույրերի համար£ Դատարանը նվազագույն պատիժ է սահմանել` գտնելով, որ հնարավոր չէ պարզել` երիտասարդը կանխամտածվա՞ծ է հանցանք գործել, թե՞ հոգեկան հուզմունքի վիճակում փորձել է պաշտպանել մորը£