Եվրոպական լուսամուտի միջով անցնող հոգևոր կամուրջ


Մտերմությունը բելգիացի մեր հայրենակից, Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող տաղանդավոր ջութակահար Խաչատուր Ալմազյանի հետ բացահայտեց հանրահռչակ կինոբեմադրիչ, երաժիշտ և պրոդյուսեր Էմիր¬Նեմանյա Կուստուրիցայի համար մտերմիկ աղերսները հայ և սերբ ժողովուրդների պատմական դառը ճակատագրի, ներկայիս «կարգավիճակի»£ Դեպի Եվրոպա բացվող լուսամուտի հակառակ կողմերում, յուրատիպ կղզյակների վերածված` ազգերի համաշխարհային ընտանիքում, նրանք ընդվզում են պատմական անարդարության դեմ` կերտելով ինքնատիպ բարձր մշակույթ համամարդկային շեշտադրումներով£ Բարեպատեհ հրավերը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` հնարավորություն է ընձեռում լիուլի վայելելու հայկական հյուրընկալությունը£ «Ավանգարդ» ֆոլկ ակումբի կազմակերպչական եռանդը տաքսիրտ իրականացումն է ապահովում մեն¬մի զանգվածային հանդիպման մեր օպերայինի կամարների ներքո` «The no smoking orchestra»¬ի բաս կիթառահարը 1986¬ից կյանքի ակամա թելադրանքով ու համախոհությամբ դարձած Էմիր Կուստուրիցայի£ Նրա որդու` հարվածայինների վրա նվագող Ստրիբորի, «նոր պրիմիտիվիզմի» հետնորդ երաժշտախմբի հիմնադիր մեներգիչ Նելե Կարայլիչի և ավտոտնակներից լավագույն համերգասրահներ հայտնի արյունալի իրադարձությունների դեմ իրենց մշակութային բողոքը հասցրած մյուս երաժիշտ կատարողների կրքահարույց արվեստի հետ, որի անդրադարձները առկա են «Սև կատու¬սպիտակ կատու» և «Կյանքը հրաշք է» ֆիլմերի երաժշտահենքում£ Եվ եռօրյա առաջին այցը Հայաստան դեբյուտային` «Դուք հիշո՞ւմ եք Դոլի Բելին» ֆիլմով համաշխարհային կինոաշխարհում հաստատված սերբ արվեստագետի Սերգեյ Փարաջանովի տուն¬թանգարանից ձգվելով դեպի Ծիծեռնակաբերդ, «Մարիոթ»¬ում փոխըմբռնում գտնելով ԶԼՄ¬ների ստվար խմբի հետ` աղմկոտ ու զվարթ պարառիթմերով է լցնում օպերայինի հանդիսասրահը£ Կապտաչղջիկ կերպավորմամբ համերգային շոու¬ելույթի շարժիչ ուժը դարձած Նելե Կարայլիչի «բեթմենային» աշխուժությամբ մոռացած մեկնարկի երկարաձգման ձանձրույթը` լեփլեցուն հանդիսասրահը շուտով ներգրավվում է սերբական, գնչուական, հրեական ֆոլկ ռիթմերով տարաոճ երաժշտության մանևրների տիրույթում£ Պաշարելով բեմի կիսաշրջանը` մերթ ընդ մերթ հորդում դեպի վեր ու յուրովի լրացնում երաժշտախմբի կատարումների արթնացրած անբարդույթ կենսախնդությունը£ Կարծես հանպատրաստից ծնված երաժշտասյուժեների գործող անձ դառնում, ինչպես նորօրյա Ջուլիետի «դերակատարմամբ» Ռոմեո¬Կարայլիչի «խաղընկերուհին» դարձած երկարածամ ու բարետես հայուհին£ Արտասովոր գործիքային աճպարարություններով ջութակի ու բաս կիթառի` զարմանքի ալիք է բարձրանում պարառիթմերի համընդհանուր հիպնոսին ենթարկված հանդիսաս րահում£ Անջատ¬անջատ իրենց հնչողության ուրույն հմայքն են տարածում սաքսաֆոնն ու ակորդեոնը հարվածայինների մենանվագից հետո£ Եվ սրընթաց ակնթարթի հանգույն հանգչում են մոտ մեկուկես ժամ փայլփլած ռիմթերը երկար սպասված այս համերգային հանդիպման£ Կրակոտ ռիթմերի արձագանքներն ունկերում պահած` մշակութային բուհերի ուսանողները խռնվում են «Մոսկվա» կինոթատրոնում£ Եվ ծայր է առնում խոսքուզրույցը 9 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի հանրաճանաչ հեղինակի հետ£ Կաննի միջազգային կինոփառատոնի Ոսկե արմավներին («Երբ հայրիկը մեկնել էր գործուղման» և «Ընդհատակ») և Բեռլինի` Արծաթե արջին («Արիզոնայի երազանքը») արժանացած Էմիր Կուստուրիցան անկեղծորեն զարմացնում է աֆորիստիկ խոսքի տարողունակությամբ£ Նաև` կինոբիզնեսով երբևէ չզբաղվելու հաստատակամությամբ£ «Իմ ֆիլմերը մասսայական կինոդիտողի պահանջների բավարարումը իսպառ բացառում են, դրանք նեղ ինտելեկտուալ շրջանակին են հասցեագրված,¬ ասում է Մարադոննային երկրպագող, որևէ խենթություն իրեն չմերԺած արվեստագետը£¬ Գուցե թե իմ հանդիսատեսի հետ կենդանի շփման մղումով էր, որ բեմում հայտնվեցի բաս կիթառով»£ Հանդիպումները ՀՀ նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ, հավանաբար, իրական հիմքեր կձևավորեն կինոհամաստեղծագործության£ Նրա հայաստանյան այցելությունը արդեն 2 ֆիլմերի մոտալուտ ծնունդն է նախապատրաստում` Կոհկի¬Ստեֆան Հուսեինի (Ճապոնիա) և Մարատ Սարգսյանի (Լիտվա)£ Չի բացառվում, որ ինքն էլ ձեռնարկի Հայաստանի մասին նոր ֆիլմի£ Մի երկրի, որի բացահայտումը Կուստուրիցայի կարգի բազմափորձ ու անկանխատեսելի ինքնատիպ արվեստագետին չի կարող ներշնչանքի աղբյուր չդառնալ£ Այդուհանդերձ, եթե երբևէ նրան առիթ ներկայանար Նոյի նորաստեղծ տապանում հայտնվել, իր հետ, որպես ամենաթանկագին կինոգանձ, Ֆելինիի ֆիլմերը միայն կվերցներ...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ